Մշակույթը ազգի ստեղծած նյութական և հոգևոր արժեքների ամբողջությունն է, իսկ գրագետ մատուցված արվեստը՝ հոգևոր սնունդ։ Առօրյա հոգոսերից ու անկախ տրամադրությունից մենք երբեմն փնտրում ենք ճաշակով ներկայացում, համերգ կամ կինո գնալու հարմար առիթ՝ հոգևոր «առողջ սնունդ» ստանալու համար։ Չէ՞ որ մշակույթն էլ առողջ ապրելակերպի մի մասնիկն է։
Eco.am-ն իր ընթերցողների մշակութային առողջարար ժամանացը ճիշտ կազմակերպելու համար սկսում է նոր խորագիր, որի միջոցով կօգնի ձեզ շաբաթվա իրադարձություններից փնտրել ու գտնել ձեր նախընտրած ներկայացումները։
Այս շաբաթ առաջարկում ենք ծանոթանալ Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում կայանալիք ներկայացումներին։
Ապրիլի 16-ին
Ըստ Ալ․ Պուշկինի
«ՕՆԵԳԻՆ»
Դրամա երկու գործողությամբ
Բեմադրությունը` Նորա Գրիգորյանի
Սկիզբը` 19:00-ին
Ապրիլի 17-ին
Ու.Շեքսպիր
«ՌՈՄԵՈ ԵՎ ՋՈՒԼԻԵՏ»
Ողբերգություն՝ 2 գործողությամբ
Բեմադրությունը` Կարեն Ներսիսյանի
Սկիզբը` 19:00-ին
Ապրիլի 18-ին
Ռ․ Բայեր
«ԽԱՌԸ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐ»
Լիրիկական կատակերգություն երկու գործողությամբ
Բեմադրությունը` Իռա Հարությունյանի
Սկիզբը` 19:00-ին
Մանկական ներկայացում
Ապրիլի 17-ին
Օ․ Յեմելյանովա
«ԵՐԵՔ ԽՈԶՈՒԿՆԵՐԸ»
Մանկական ներկայացում
Բեմադրությունը` Իռա Հարությունյանի
Սկիզբը` 13:00-ին
Ապրիլի 18-ին
Ըստ Դ․ Բիսեթի հեքիաթի
«ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ, ՎԱԳՐ»
Մանկական ներկայացում
Բեմադրությունը` Իռա Հարությունյանի
Սկիզբը` 13:00-ին
Թատրոնի գեղարվեստական ղեկավար` ԿԱՐԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Դե ինչ, ընտրեցի՞ք Ձեր նախընտրած ներկայացումը, ապա կարող եք տոմսերը պատվիրել առցանց, անցնելով հետևյալ հղումով։
https://stanislavski.am/ru/kupit-bilet





Թողնել մեկնաբանություն