Մթնոլորտում փոշու պարունակությունը գերազանցել է միայն Երևանի կենտրոնում և 3 մարզում

https://eco.am/%d5%b4%d5%a9%d5%b6%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80%d5%bf%d5%b8%d6%82%d5%b4-%d6%83%d5%b8%d5%b7%d5%b8%d6%82-%d5%ba%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8/

Հունվարի 26-փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում Երևանում և որոշ մարզերում, փոշու պարունակությունը կրկին գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից»։

Երևանում, գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Կենտրոն վարչական շրջանում։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Նոր Նորքում՝ հունվարի 26-ին,

Արաբկիրում՝ հունվարի 26-ին, 27-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Շենգավիթում՝ հունվարի 26-ին։

Իսկ հունվարի 24-31-ը մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ հետևյալ մարզերում․

Արարատում՝ հունվարի 26-ին, 27-ին,

Հրազդանում՝ հունվարի 24-27-ը,

Վանաձորում՝ հունվարի 27-29-ը,

Ալավերդիում չի գերազանցել։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել