Մթնոլորտում փոշու պարունակությունը գերազանցել է Երևանում, Գյումրիում և Հրազդանում

https://eco.am/%d5%b4%d5%a9%d5%b6%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80%d5%bf%d5%b8%d6%82%d5%b4-%d6%83%d5%b8%d5%b7%d5%b8%d6%82-%d5%ba%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-8/

Հունիսի 8-12-ը Երևանի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից»:

Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է հունիսի 8-ին, 9-ին, 11-ին և 12-ին,

Արաբկիրում՝ հունիսի 9-ին,

Նոր Նորքում և Շենգավիթում՝ չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Նոր Նորքում և Արաբկիրում բոլոր 5 օրերի ընթացքում։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան նաև որոշ մարզերում՝ հունիսի 5-10-ը։

Գյումրիում հունիսի 9-ին,

Հրազդանում՝ հունիսի 6-ին։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով