Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է Երևանում և 3 մարզում

https://eco.am/%d5%b4%d5%a9%d5%b6%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80%d5%bf%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d6%85%d5%a4%d5%b8%d6%82%d5%b4-%d6%83%d5%b8%d5%b7%d5%b8%d6%82-%d5%ba%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d5%af%d5%b8%d6%82-2/

Դեկտեմբերի 8-14-ն ընկած ժամանակահատվածում Երևանում և որոշ մարզերում, փոշու պարունակությունը կրկին գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից»։

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝

Կենտրոնում դեկտեմբերի 8-ին և 14-ին,

Արաբկիրում՝ դեկտեմբերի 14-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Շենգավիթում՝ դեկտեմբերի 14-ին։

Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքներում դեկտեմբերի 3-10-ը մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Հրազդանում՝ դեկտեմբերի 4-ին,

Վանաձորում՝ դեկտեմբերի 7-ին և 10-ին։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել