«Մեծ է պահանջարկը ճիշտ ժամանակին և ճշգրտորեն կանխատեսել բնական երևույթները»․ ՇՄ նախարարը՝ օդերևութաբաններին

https://eco.am/%d5%b4%d5%a5%d5%ae-%d5%a7-%d5%ba%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%bb%d5%a1%d6%80%d5%af%d5%a8-%d5%b3%d5%ab%d5%b7%d5%bf-%d5%aa%d5%a1%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%ab%d5%b6-%d6%87-%d5%b3%d5%b7%d5%a3/

Օդերևութաբանության համաշխարհային օրվան և Հայաստանի Հանրապետությունում անտառագետի, ջրաբանի, օդերևութաբանի օրերին նվիրված երեկ տեղի է ունեցել հանդիսավոր նիստը որի ընթացքում ամփոփվեցլ են նաև Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի 2023 թվականի գործունեության հիմնական արդյունքները։

Ողջույնի խոսքով նիստը բացել է ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, որը ընդգծել է օրվա կարևորությունը, ինչպես նաև տարբեր ոլորտներում հիդրոօդերևութաբանական տվյալների կիրառման նշանակությունը։

Մասնագիտական տոների առթիվ հանդես է եկել շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ով իր շնորհավորական ուղերձում մասնավորապես շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ ոլորտը զարգացում է ապրում։

«Այժմ, քան երբևէ, մեծ է գիտելիքի և փորձառության պահանջարկը ձեր մասնագիտական բնագավառում՝ այն է՝ ճիշտ ժամանակին և ճշգրտորեն կանխատեսել բնական երևույթները, ինչպես նաև ամենօրյա ռեժիմով իրականացնել շրջակա միջավայրի մշտադիտարկման աշխատանքներ»,- իր ելույթում ընդգծել է ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը։

Իսկ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի միջազգային և տեղական գործընկերները հատուկ անդրադարձ են կատարել սերտ համագործակցության կարևորությունը՝ կլիմայի փոփոխության ռիսկերի գնահատման, շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման բնագավառներում։

«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանն էլ ներկայացրել է ՊՈԱԿ-ի 2023 թ․ գործունեության հիմնական արդյունքները և ձեռքբերումները։ Մասնագիտական տոների կապակցությամբ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի մի շարք աշխատակիցներ արժանացել են պատվոգրերի և շնորհակալագրերի։

Միջոցառումն ամփոփվեց ավելի վաղ հայտարարված «Կլիմայի փոփոխության դեմ պայքարի առաջնագծում» խորագրով մրցույթի հաղթող երեխաների պարգևատրմամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Որո՞նք են օդերևութաբանական վտանգավոր երևույթները

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով