Արկտիկայում անձրևոտ օրերի թիվը գնալով ավելանում է

https://eco.am/%d5%a1%d6%80%d5%af%d5%bf%d5%ab%d5%af%d5%a1%d5%b5%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a1%d5%b6%d5%b1%d6%80%d6%87%d5%b8%d5%bf-%d6%85%d6%80%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a9%d5%ab%d5%be%d5%a8-%d5%a3%d5%b6%d5%a1%d5%ac%d5%b8/

Արկտիկան հայտնի է իր ցուրտ ջերմաստիճաններով, որով հիմնավորվում է ձյան տեսքով հաճախակի տեղումների առկայությունը։  Սակայն ջերմաստիճանների աճին զուգընթաց՝  ձյան տեղումներն աստիճանաբար փոխարինվում են անձրևներով:

Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչության (NASA) ուսումնասիրության համաձայն այս փոփոխությունները կարող են անբարենպաստ ազդեցություն ունենալ Արկտիկական ծովի սառույցի և ամբողջ Հյուսիսային կիսագնդի եղանակային հարաչափերի վրա: Եթե ձյունածածկ սառույցի վրա անձրևներ տեղան, հետադարձ կապի սկզբունքով ողջ տարածաշրջանը հետագայում կարող է բախվել համատարած հալքի և տաքացման երևույթների հետ կապված խնդիրների։

NASA-ի գիտնականները ուսումնասիրել են 1980-2016 թվականներին Արկտիկական և Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսներում տեղումների միտումները, որի արդյունքում պարզվել է, որ անձրևային օրերն ավելանում են։

Ներկայացված քարտեզում կարելի է տեսնել, թե ինչպես է աճել անձրևոտ օրերի տարեկան միջին թիվը 1980-ականներից ի վեր․ ընդ որում մուգ կապույտով գունանշված տարածքներում դիտվել է անձրևոտ օրերի քանակի ավելի ինտենսիվ աճ, քան բաց կապույտով գունանշված տարածքներում։

Մանրամասները՝ այստեղ․

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կլիմայի փոփոխությունը կարող է նոր կղզիների առաջացման պատճառ դառնալ Արկտիկայում

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով