Մաշտոցի պողոտայում ծառերի բնաբաժակներն ազատվել են տարիներ շարունակ մնացած կոճղերից։ Eco.am սոցիալական հարթակը Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից տեղեկացավ, որ դրանցում տնկվել են շուրջ 10 տարեկան ծառեր՝ Սոսի արեւելյան տեսակի։ Իսկ ժամանակահատվածն ընտրվել է կազմակերպության դենդրոլոգների կողմից։ ՀՈԱԿ-ը վստահեցնում է, որ աշխատանքներն իրականացվում են մասնագետների հսկողությամբ։
«Ծառերի լրացման մեկնարկը տվել ենք Մաշտոցի պողոտայից։ Դեռևս գարնան վերջից արդեն գույքագրումները կատարել էինք, թե Մաշտոցի պողոտայում ինչ բաց բնաբաժակներ կան, որոնք պետք է լրացնենք։ Իսկ արդեն տնկելուց 2 օր առաջ բնաբաժակները մաքրել ենք ու նախապատրաստել տնկմանը»,- ասում է ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը։
Ըստ ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի, արժեքավոր ծառատեսակների լրացման աշխատանքները մեկնարկել են ոչ միայն Մաշտոցի, այլ նաև Կենտրոնի այլ պողոտաներում, ինչպես նաև տարբեր վարչական շրջաններում։
Մանրամասները՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տեսանյութում․
Թողնել մեկնաբանություն