Մայիսի 20-ը մեղուների միջազգային օրն է․18 փաստ մեղուների մասին

https://eco.am/%d5%b4%d5%a1%d5%b5%d5%ab%d5%bd%d5%ab-20-%d5%a8-%d5%b4%d5%a5%d5%b2%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%a1%d5%a6%d5%a3%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d6%85%d6%80%d5%b6-%d5%a7%e2%80%a418/

Աշխարհի շատ երկրներում գրանցվում է մեղուների թվի նվազում։ Մեղվաբաններն այդ փաստը կապում են էլեկտրամագնիսական, ռադիոալիքների ազդեցության, ինչպես նաև բնության մեջ մարդկության կողմից թունաքիմիկատների լայն կիրառման հետ:

Մեղուների կենսամիջավայրի պահպանության և նրանց մասին հանրության իրազեկվածության մակարդակը բարձրացնելու համար ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մայիսի 20-ը հռչակել է որպես մեղուների միջազգային օր։

Eco.am սոցիալական հարթակն իր ընթերցողների համար հավաքագրել է հետաքրքիր փաստեր՝ մեղուների մասին։

Ստույգ հայտնի չէ, երբ են մեղուներին սկսել պահել տնային պայմաններում, բայց մարդիկ մեղր ստացել են դեռևս քարե դարում։ Իսպանիայում գտնվող քարանձավներում հայտնաբերվել է մոտ 8 հազար տարվա հնագույն ժայռապատկեր, որտեղ մարդը բարձրանում է ծառ` վայրի մեղուների փեթակից մեղր հանելու նպատակով:

Ըստ հնագետների, հին Եգիպտոսում մեղվապահությունը հայտնի էր դեռ մ.թ.ա. III հազարամյակում: Այդ զբաղմունքը շատ հարգված էր, իսկ եգիպտական փարավոններից մեկի տիտղոսն էր «մեղուների տիրակալ»:

Մեղուները հայտնի են ծաղկաբույսերի փոշոտման մեջ իրենց կարևոր դերով և նրանով, որ տալիս են մեղր և մեղրամոմ։ Դրանց կարելի է հանդիպել բոլոր մայրցամաքներում՝ բացառությամբ Անտարկտիդայի, որտեղ կան միջատների միջոցով փոշոտվող ծաղկաբույսեր։ Մեղուները մի շարք բույսերի, այդ թվում՝ սննդի մշակաբույսերի, վերարտադրման հնարավորություն են տալիս։

Մեղուները սնվում են նեկտարով և ծաղկափոշով։ Նրանք ունեն հոտառության ուժեղ զգացողություն, և ընդունակ են նեկտարի հոտն առնել նույնիսկ մեկ կիլոմետր հեռավորությունից:

Հետաքրքիր փաստեր

1․ Մեղուն ապրում է 40 օրից քիչ։

2․ Աշխատում է ծնված օրից մինչ մահ։

3․ Բարձրացնում է իր կշռից քսան անգամ ավել բեռ, օրինակ՝մոտ 50 մգ նեկտար։ Նեկտարի որոշ մասը նա ուտում է թռիչքի ժամանակ, որպեսզի ուժ ունենա մնացածը տեղ հասցնելու։

4․Երբեք դաշտից ձեռնունայն չի վերադառնում տուն։

5․ Որպեսզի 1 կգ մեղր հավաքի, մեղուն պետք է մոտ 5 հազար անգամ դուրս գա նեկտար հավաքելու՝ այցելելով ավելի քան 10 հազար ծաղիկների և թռչելով մոտ 300 հազար կմ տարածություն:

6․ Մեղուները մի շարք բույսերի, այդ թվում՝ սննդի մշակաբույսերի, վերարտադրման հնարավորություն են տալիս։

7․ Իր տունը կառուցում է իր մարմնից դուրս եկած նյութով՝ մոմով։ Միակն է, որ իր տունը կառուցում է ոչ թե վարից վեր, այլ հակառակը։

8․ Նեկտար հավաքելով զբաղված են փեթակի մեղուների մոտ կեսը: Մնացածները զբաղված են նոր բջիջներ կառուցելով, սերունդին հետևելով, մեղր արտադրելով և այլ օգտակար գործերով:

9․ Մայր մեղուն երբեք չի խայթում մարդուն:

10․Ոչ թե մայրն է կերակրում ձագերին, այլ ձագերը (դստրիկները)՝ աշխատավոր մեղուները իրենց մեղվակաթով կերակրում են իրենց մորը։

11․Մեղուները հաղորդակցվում են միմյանց հետ մարմնի շարժումներով` «մեղուների պարով» և հատուկ արտադրվող բուրող նյութերով՝ ֆերոմոններով:

12 Մեղուն օժտված է յուրահատուկ նավիգացիոն համակարգով: Նա կարող է հեռանալ փեթակից մոտ 8 կմ, իսկ հետո հեշտությամբ գտնել վերադարձի ճամփան, չնայած նրանց սովորական աշխատանքային թռիչքը սահմանափակվում է 2 կմ շառավղով:

13․Մեղուները հոտառությամբ ընդունակ են հայտնաբերել թմրամիջոցներ և պայթուցիկ նյութեր:

14․Մեղվի արձակած ձայնը նույնպես ունի բուժական նշանակություն

15․Մեղվապահին կայծակը չի խփում, քանի որ մեղուները հոսանքը վանում են։

16․ Երբ մեղվապահները մեղուներին ծխահարում են, դա նրանց վախեցնում է, քանի որ մեղուները սովորել են, որ ծուխը անտառային հրդեհների նշան է:

17․ Իրենց տունը պաշտպանելիս երբեք փախուստի չեն դիմում, դիմադրում ու կռվում են մինչև վերջ՝ մահ կամ ազատություն:

18 Եթե չլինեն մեղուները ապա չեն լինի նաև մարդիկ։ Սկզբում բույսերը կմահանան և վերջ, առանց նրանց թթվածին չի լինի և մարդկությունը կվերանա։

Eco.am

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով