Մայիսի 11-17-ը ընկած ժամանակահատվածում Երևան, Արարատ, Հրազդան, Վանաձոր և Գյումրի քաղաքներում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից»։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝
Կենտրոն վարչական շրջանում մայիսի 12-ին, 13-ին, 17-ին,
Նոր Նորքում՝ մայիսի 11-ին, 16-ին,
Արաբկիրում՝ մայիսի 13-ին,
Շենգավիթում՝ մայիսի 12-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝
Նոր Նորքում մայիսի 11-ին, 15-17-ը,
Շենգավիթում՝ մայիսի 11-14-ը,
Արաբկիրում՝ մայիսի 11-ին, 13-ին, 15-ին և 16-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան նաև մի քանի քաղաքներում՝
Արարատում մայիսի 8-ին, 9-ին, 11-ին և 12-ին,
Գյումրիում՝ մայիսի 8-ին, 11-13-ը,
Հրազդանում մայիսի 8-ին, 9-ին, 12-ին, 13-ին,
Վանաձորում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում։






Թողնել մեկնաբանություն