5 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ԿՈՒՂՂՎԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ԿԱՆԱՉ» ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ

https://eco.am/%d5%b0%d5%a1%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-5-%d5%b4%d5%ab%d5%ac%d5%ab%d5%b8%d5%b6-%d5%a4%d5%b8%d5%ac%d5%a1%d6%80-%d5%af%d5%b8%d6%82%d5%b2%d5%b2%d5%be%d5%ab/

Ակբա բանկի, ԱԳԲԱ Լիզինգի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)  GEFF ծրագրի համագործակցության արդյունքում Հայաստանում 5 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի «կանաչ» տնտեսության զարգացմանը՝ էներգաարդյունավետության, կլիմայի ադապտացման ու վերականգնվող էներգետիկայի բիզնես նախագծերի ֆինանսավորման միջոցով: Ներգրավված ֆինանսական միջոցները տրամադրվելու են ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով:

Ծրագրի շնորհիվ տնտեսվարողները հնարավորություն կստանան իրենց բիզնեսներն էլ ավելի արդյունավետ դարձնել արևային ֆոտովոլտային կայանների, էներգաարդյունավետ տրանսպորտային ու շինարարական տեխնիկայի, շարժիչների ու պոմպերի, արտադրական տեխնոլոգիաների և 1500-ից ավելի այլ բարձր արդյունավետությամբ տեխնոլոգիաների միջոցով:
«Հայաստանում «կանաչ» ներդրումները   զարգացման մեծ պոտենցիալ ունեն:

Այս համագործակցության շնորհիվ մենք հնարավորություն կունենանք ավելի լայն միջոցներով աջակցել նշված ոլորտների զարգացմանը», – նշել է ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը:

«GEFF-ը կարևորում է իրենց բարձր արդյունավետությամբ տարբերվող տեխնոլոգիաների ու նախագծերի ֆինանսավորումը: Եվ քանի որ նման ներդրումները շատ թիրախավորված են, և պահանջում են կոմպլեքսային մոտեցում, մեր գործընկեր ֆինանսական հաստատությունների հետ ջանքեր չենք խնայում հաճախորդներին նախապատրաստելու և իրազեկելու համար: Նման օրինակ էր Ակբա բանկի և ԱԳԲԱ Լիզինգի հետ վերջերս կյանքի կոչված համատեղ միջոցառումը, որը կազմակերպվել էր հատուկ շինարարության ոլորտի բիզնեսների համար»,- նշում է GEFF-ը Հայաստանում ծրագրի փոխկառավարիչ Անդրո Բուտխուզին:

Համագործակցության շրջանակում առաջարկվող լիզինգային պայմանները ներկայացված են այստեղ:

GEFF-ի կանաչ տեխնոլոգիաների կատալոգը ներկայացված է այստեղ:

2019 թվականից ԱԳԲԱ Լիզինգը միացել է GEFF ծրագրի առաջին փուլին և ֆինանսավորել 3.6 ԳՎտժ/տարի մաքուր էներգիայի արտադրություն՝ նպաստելով տարեկան 1864 տոննա ջերմոցային գազերի արտանետման կանխմանը։

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել