«Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» թվինինգ ծրագիր

https://eco.am/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a2%d5%a1%d5%a6%d5%b4%d5%a1%d5%a6%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b8%d6%82/

Մեկնարկային միջոցառում
Հանդիպման ձևաչափը՝ առցանց
Ամսաթիվը՝  5 մայիսի, 2021թ.
Ժամը՝ 10։00-12։00

Սիրով հրավիրում ենք Ձեզ Շրջակա միջավայրի համակարգման ներքո Չեխիայի և Ֆինլանդիայի կոնսորցիումի կողմից իրականացվող  «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագրի պաշոտանական մեկնարկային միջոցառմանը։
Ծրագրի նպատակն է 2021-2022թթ. ընթացքում առաջարկել օրենսդրական և կառուցվածքային փոփոխություններ` Հայաստանում բնության և կենսաբազմազանության պահպանության բարելավման նպատակով:
Կա  արդյո՞ք կենսաբազմազանության պաhպանության  ընդլայնման անհրաժեշտություն Հայաստանում,
Կա՞ ն գաղափարներ դրանց իրագործման ուղղությամբ,
Կցանկանայի՞ք համագործակցել մեզ հետ,
եթե այո, ապա միացեք մեկնարկային միջոցառմանը 2021 թ. մայիսի 5-ին, ժամը՝  10:00-ին, Երևանի ժամանակով (08։00-ին՝ Պրահայի ժամանակով, 09։00-ին՝ Հելսինկիի ժամանակով)։

Օրակարգին վերաբերող մանրամասները և միջոցառման համապատասխան հղումը կտրամադրվի հաջորդիվ։
Առաջիկա հանդիպման ակնկալիքով։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով