Էկո հանրագիտարան. Արմավ

https://eco.am/%d5%a7%d5%af%d5%b8-%d5%b0%d5%a1%d5%b6%d6%80%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6-%d5%a1%d6%80%d5%b4%d5%a1%d5%be/

Արմավները պարունակում են 23 տեսակի տարբեր ամինաթթուներ, որոնք չեք գտնի մրգերի մեծ մասում:

Ինչպես և բուսական ծագում ունեցող մթերքների մեծ մասը, արմավը նույնպես չի պարունակում խոլեստերին: Արմավի 100 գրամում պարունակվում է 142-274 կալորիա, իսկ չորացրած պտուղներում` 340 կալորիա, ուստի արմավը շատ լավ սննդամթերք է նիհարել ցանկացողների համար: Արմավը նաեւ շատ հարուստ է տարատեսակ հանքանյութերով, աղերով ու վիտամիններով: Գիտնականները կարծում են, որ օրական 10 արմավը բավարար է` օրգանիզմը մագնեզիումի, պղնձի եւ ծծումբի օրական չափաբաժնով, երկաթի չափաբաժնի կեսով եւ կալցիումի չափաբաժնի մեկ քառորդով ապահովելու համար:

Կարգավորում է մարմնի քաշը

Բժիշկները հաստատել են, որ արյան մեջ շաքարի մակարդակի ցածր լինելու հետևանքով մարդիկ հաճախ քաղցի զգացում են ունենում, սակայն, ընդամենը մի քանի արմավ ուտելուց հետո այդ զգացումն անհետանում է:

Եթե փորձում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից, ապա արմավը այդ հարցում մեծ ազդեցություն ունի։ Այն բավական երկար ժամանակով հագեցածության զգացում է առաջացնում և սնվելու ցանկություն չի առաջանում։ Քաղցած վիճակում արմավ ուտելը կօգնի կարգավորել նաև աղիների աշխատանքը, օրգանիզմին կապահովի անհրաժեշտ շաքարով: Սակայն պետք է հիշել, որ արմավ կարելի է օգտագործել շատ քիչ. հակառակ դեպքում կարող եք քաշ հավաքել:

Իջեցնում է արյան մեջ խոլեստերինի քանակը

Արմավը կօգնի իջեցնել արյան մեջ խոլեստերինի քանակը և կանխարգելել զարկերակային խցանումների եւ ճարպային կուտակումների առաջացումը:

Ամրացնում է սրտի առողջությունը

Մի քանի արմավ թրջեք մեկ բաժակ ջրում և թողեք ամբողջ գիշեր: Իսկ առավոտյան՝ հեռացրեք սերմերը։ Ստացված թուրմը խմեք օրվա ընթացքում մեկ անգամ: Ըստ որոշ հետազոտությունների ` արմավի օգտագործումը կարող է կանխարգելել կաթվածը:

Սրտանոթային հիվանդությունների դեպքում, շնորհիվ մեծ քանակությամբ կալիումի, խթանում են սրտի աշխատանքը, տոնուս է հաղորդում, ամրապնդում սրտամկանը և վերականգնում ուժերը՝ երկարատեւ հիվանդությունից հետո:

Բնական դեղամիջոց` փորկապության դեմ

Արմավը օգտակար է նաև փորկապության ժամանակ, այն օգնում է, որ սնունդն ավելի արագ մշակվի: Դրա համար մի քանի արմավ դրեք մեկ բաժակ ջրի մեջ, իսկ առավոտյան՝ խմեք արմավի հետ միասին:

Բարելավում է վերարտադրողական ֆունկցիան

Արմավները շատ օգտակար են կանանց օրգանիզմը ծննդաբերությունից հետո վերականգնելու համար: Գիտափորձերը ցույց են տվել, որ դրանք պարունակում են հատուկ նյութեր, որոնք ամրապնդում են արգանդի մկանները հղիության վերջին ամիսներին, ինչը ոչ միայն հեշտացնում է ծննդաբերությունը, այլև նվազեցնում հետծննդաբերական արյունահոսությունը:

Արմավ ուտելու մի քանի պատճառ

– Մտավոր ծանրաբեռնվածության դեպքում` չորացրած արմավները բարձրացնում են ուղեղի արտադրողականությունը 20%-ով և նույնիսկ ավելին:

– Ֆիզիկական գերհոգնածության ու հյուծման դեպքում վերականգնում են ուժերն ու էներգիա են հաղորդում օգտագործելուց ընդամենը կես ժամ անց:

– Ավելացնում է սերմնահեղուկի քանակը:

– Վիտամիններով հարստացնում է մայրական կաթը, որոնք անհրաժեշտ են երեխայի լիարժեք զարգացմանը:

– Օգնում է բարելավել տեսողությունը և հանգստացնում է աչքերը:

– Կարգավորում է արյան շրջանառությունն ու ճնշումը:

– Ամրապնդում է իմունային համակարգը և բարձրացնում վարակների հանդեպ դիմադրողականությունը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել