Համաշխարհային մաքրության օրը Հայաստանում անցավ աննկատ

https://eco.am/%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b4%d5%a1%d6%84%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d6%85%d6%80%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf/

Շարժումը ծնվել է 2008 թվականին Էստոնիայում, էստոնացի ձեռնարկատեր Ռայներ Նիլվակը հրավիրել է իր չորս ընկերներին և առաջարկել նրանց փորձել երկիրը մաքրել աղբից։ Մայիսի 3-ին երկրի փողոցներ են դուրս եկել 50 հազար մարդ՝ բնակչության 4%-ը։ Ակցիան հետագայում վերածվել է կամավորական շարժման՝ միտված մեկ օրվա ընթացքում մաքրելու երկիրը։

Շարժմանն արդեն միացել է 150 երկիր։ Ընդհանուր առմամբ շարժման մեջ ներգրավված է 14,5 միլիոն մարդ։ Հայաստանը համաշխարհային շարժմանը միացել է տասը տարի անց՝ 2018 թվականից։ Ինչպես ողջ աշխարհում այնպես էլ Հայաստանում սեպտեմբերի 15-ին անցկացվում էր Համաշխարհային մաքրության օր։ Թեպետ այս տարի, կարծես Հայաստանում պետական ու գերատեսչական մակարդակով օրն այդպես էլ չնշանավորվեց ու անցավ անշուք։

Eco.am սոցիալական հարթակը, թարմացնելով հանրության ու պատկան մարմիների հիշողությունը, ներկայացնում է, որ Համաշխարհային մաքրության օրը գլոբալ սոցիալական գործողությունների ծրագիր է, որի նպատակն է պայքարել ծովափերում, գետերում, անտառներում և փողոցներում կուտակված աղբի և թափոնների դեմ։ Այն սովորաբար անցկացվում է յուրաքանչյուր տարի սեպտեմբեր ամսին։ Կան բազմաթիվ կազմակերպություններ, որոնք օժանդակում են Համաշխարհային մաքրության օրվա միջացառումների իրականացմանը։

Երկրի օրվա նման Համաշխարհային մաքրման օրը քաղաքական չէ և չի հանդիսանում որևէ ազգային կամ համաշխարհային քաղաքական կուսակցության կամ որևէ անջատ գաղափարախոսության մաս։

Մարդկության պատմության մեջ գլոբալ մաքրման աշխատանքներ եղել են բազմաթիվ ձևերով և տարբեր ժամանակներում, հատկապես՝ երկրաշարժերի, ջրհեղեղների, ուժեղ ցունամիների և այլ աղետներից հետո։ Հետհակամարտային գոտիներում մաքրման աշխատանքներ իրականացնող համայնքներին սովորաբար աջակցում են տարբեր միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են Միջազգային Կարմիր Խաչը, Օքսֆամը (անգլ.՝ Oxfam) և այլն։ Շատ մշակույթներում սովորաբար պարբերաբար կազմակերպվում են համայնքային մաքրման աշխատանքներ, ինչպիսիք են `

1․ Լողափերի մաքրում

2․ Գարնանային շաբաթօրյակներ

3․ Այգիների մաքրում

4․ Դպրոցների մաքրում։

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։