Հայաստանի էկոպորտալի Սևանա լճի բաժնի տվյալների հոսքերի վերաբերյալ կայացել է կլոր սեղան-քննարկում

https://eco.am/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a7%d5%af%d5%b8%d5%ba%d5%b8%d6%80%d5%bf%d5%a1%d5%ac%d5%ab-%d5%bd%d6%87%d5%a1%d5%b6%d5%a1-%d5%ac%d5%b3%d5%ab-%d5%a2%d5%a1%d5%aa%d5%b6%d5%ab/

Սեպտեմբերի 15-ին Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից համատեղ ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» – EU4Sevan ծրագրի շրջանակում ԳՄՀԸ (GIZ) խորհրդակցությունների սրահում կայացել է Հայաստանի Էկոպորտալի Սևանա լճի բաժնի մշակմանը նվիրված կլոր սեղան-քննարկում։

Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ հանդիպման շրջանակներում ներկայացվել է՝

1․  Հայաստանի էկոպորտալի բարելավման նպատակներն ու խնդիրները,

2․ Սևանա լճի բաժնի նախատեսվող բաղադրիչները և տվյալների հոսքերը,

3․ առաջարկվող ինտերակտիվ քարտեզը։

Ինչպես նաև քննարկվել է Էկոպորտալի Սևանա լճի բաժնի տվյալների հոսքերի ապահովման խնդիրները։

Հանդիպմանը ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը ընդգծել է բնապահպանական տվյալների կառավարման միասնական հարթակի և այն կարգավորող օրենսդրական շրջանակի հիմնման անհրաժեշտությունը։

Իսկ EU4Sevan ծրագրի թիմի ղեկավար Քրիստիան Հենշելն անդրադարձել է Սևանա լճի և դրա ավազանի վերաբերյալ տվյալների տարաբաշխվածության հետ կապված խնդիրների մասին և նշել ծրագրի կողմից մշակվող Հայաստանի Էկոպորտալի Սևանա լճի բաժնի անհրաժեշտությունը՝ որպես կարգավորված մուտքի կետ դեպի ամբողջական տեղեկատվություն։

ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը, ով նաև հանդիսանում է Հայաստանում շրջակա միջավայրի միասնական տեղեկատվական համակարգի ( ՇՄՏՄՀ  – SEIS) ազգային համակարգող ՇՄՆ կողմից,  ներկայացրել է ՇՄՏՄՀ  սկզբունքները, Հայաստանի Էկոպորտալի հիմնման նախապատմությունը և դրա զարգացման ուղղությամբ հետագա անհրաժեշտ քայլերը։

Այնուհետև, ЕU4Sevan ծրագրի խորհրդական Ալեքսանդր Առաքելյանը ներկայացրել է  ծրագրի շրջանակներում Հայաստանի էկոպորտալի բարելավման նպատակները և խնդիրները, որից հետո, էկոպորտալի Սևանա լճի բաժնի մշակման համար պատասխանատու կապալառու կազմակերպության՝ «Գեոինֆո» ՍՊԸ-ի փորձագետները ներկայացրել են մշակվող հարթակի բաղադրիչները, ինտերակտիվ քարտեզը և տվյալների հոսքերի սխեման։

Հանդիպումը շարունակվել է  Էկոպորտալի Սևանա լճի բաժնի տվյալների հոսքերի ապահովման վերաբերյալ շահառու կազմակերպությունների հետ քննարկմամբ, որի արդյունքում ձեռքեն բերվել տվյալներ մշակող կազմակերպությունների հետ առանձին հանդիպումների կազմակերպման և տվյալների փոխանակման պայմանավորվածություններ:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով