«Հարամարվողականության ազգային ծարգիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի կողմից կազմակերպվում է «Կլիմայի փոփոխություն» վերնագրով դասընթաց՝ մեդիա ոլորտի ներկայացուցիչների համար: Երկօրյա դասընթացը կկայանա դեկտեմբերի 22-ին և 23-ին Երևանում, DoubleTree by Hilton հյուրանոցում։
Դասընթացը նախատեսված է լրագրողների, բլոգերների, խմբագիրների, ռեժիսորների և մեդիա ոլորտի այլ ստեղծարար աշխատակիցների համար:
Դասընթացի նպատակն է մասնակիցներին ներկայացնել կլիմայի փոփոխության հարմարվողականության վերաբերյալ ընդհանուր տեղեկություն, թեմային առնչվող առկա խնդիրներն ու լուծումները Հայաստանում, ինչպես նաև վերջիններիս լուսաբանման ժամանակակից մոտեցումները և օրինակները:
Դասընթացի մասնակիցներին կընձեռնվի բացառիկ հնարավորություն մասնակցելու լավագույն լրագրողական աշխատանքների հատուկ մրցույթին, որի շրջանակներում լավագույն աշխատանքները կարժանանան մրցանակների:
Դասընթացի օրակարգին և մասնակցության պայմաններին կարող եք ծանոթանալ http://climateworkshop.press/#rec226174205 կայքում:






Թողնել մեկնաբանություն