Հայաստանի գեղեցկուհին համարվող Սևանա լիճը՝ կապուտակ Սևանը, հաճախ աղտոտման արդյունքում վերածվում է կանաչ ու մամռոտ լճի, որից երբեմն գարշահոտ է բուրում։
Սևանա լճի պահպանության հարթակի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Սևանա լճի ավազանում մակերևութային ջրերի աղտոտման ամենաէական աղբյուրներից մեկը հանդիսանում են կենցաղային լվացող միջոցները: Օգտագործումից հետո, կոյուղաջրերի մաս համարվող լվացող միջոցները բնակավայրերից և հանգստյան գոտիներից կոմունալ-կենցաղային կոյուղաջրերի հետ միասին հայտնվում են գետերում, կամ էլ մաքրման կայաններում, որոնք չունենալով համապատասխան հզորություններ դրանք մաքրելու կամ վնասազերծելու, բաց են թողնում շրջակա միջավայր։
Մանրամասները՝ տեսանյութում․
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ինչո՞ւ է կանաչում Սևանա լիճը․ ահազանգում են բնապահպանները, ՇՄՆ՝ պարզաբանում
Թողնել մեկնաբանություն