Մայրաքաղաք Երևանում այս օրերին տեղի են ունենում ինտենսիվ ծառահատումներ։ Eco.am սոցիալական հարթակը Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից տեղեկացավ, որ հատվում են կենսունակությունը կորցրած ծառերը։ Իսկ հատված ծառերի փոխարեն անմիջապես տնկվում են նոր, արժեքավոր ու երկարամյա ծառատեսակներ:
Այսօր վաղ առավոտից «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը կատարում էր Սայաթ-Նովայի պողոտայի՝ Մաշտոցի պողոտա-Տերյան փողոց միջանկյալ հատվածի ծառերի փոխարինումը: Կենսունակությունը կորցրած, հիվանդ թեղիների հատումից անմիջապես հետո տեղում տնկվել են մոտ 15 տարեկան գնդաձև սոսիներ:
ՀՈԱԿ-ի մասնագետները նշում են՝ գործընթացը կարևոր է մայրաքաղաքի կանաչ ֆոնդի առողջացման, երիտասարդացման համար: Տվյալ հատվածում ընդհանուր առմամբ կփոխարինվի շուրջ 50 ծառ:




Թողնել մեկնաբանություն