Կարմիր գրքում գրանցված կամ վայրի կենդանիներ պահող անձանց համար ապրիլի 1-ից նոր օրենք կգործի

https://eco.am/%d5%af%d5%a1%d6%80%d5%b4%d5%ab%d6%80-%d5%a3%d6%80%d6%84%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a3%d6%80%d5%a1%d5%b6%d6%81%d5%be%d5%a1%d5%ae-%d5%af%d5%a1%d5%b4-%d5%be%d5%a1%d5%b5%d6%80%d5%ab-%d5%af%d5%a5%d5%b6%d5%a4/

Օրենսդրական նոր կարգավորումների համաձայն՝ անազատ կամ կիսազատ պայմաններում վայրի կենդանիներ պահող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք (անկախ տվյալ վայրի կենդանու ձեռքբերումը հաստատող փաստաթղթի առկայությունից) մինչև սույն թվականի ապրիլի 1-ը պարտավոր են դիմել լիազոր մարմին՝ իրենց մոտ պահվող վայրի կենդանիների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու նպատակով՝ կարգի հաստատումից հետո դրանց պահման թույլտվություն ստանալու համար։

Eco.am սոցիալական հարթակն օրերս անդրադարձել էր, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ է ներկայացրել։

Առանց համապատասխան թույլտվության ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու դեպքում կիրառվում է վարչական պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

Թույլտվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինը։

Թույլտվության տրամադրման համար հիմք է հանդիսանում մասնագիտական հանձնաժողովի կողմից տրամադրված դրական եզրակացությունը։

Թույլտվության տրամադրման գործընթացն ապահովելու նպատակով ստեղծվում է անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիներ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության համար մասնագիտական եզրակացություն տրամադրող մասնագիտական հանձնաժողով։

Թույլտվություն ստանալու համար ֆիզիկական և իրավաբանական անձինք Լիազորված մարմին են ներկայացնում թույլտվության տրամադրման մասին հայտ, որը կարող եք ներբեռնել այստեղ․

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել