Կայացավ «Կլիմայական Գամբիտ 2023» արագ շախմատի մրցաշարը

https://eco.am/%d5%af%d5%a1%d5%b5%d5%a1%d6%81%d5%a1%d5%be-%d5%af%d5%ac%d5%ab%d5%b4%d5%a1%d5%b5%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a3%d5%a1%d5%b4%d5%a2%d5%ab%d5%bf-2023-%d5%a1%d6%80%d5%a1%d5%a3-%d5%b7%d5%a1/

Երևանի բուսաբանական այգում կայացավ «Կլիմայական Գամբիտ 2023» արագ շախմատի մրցաշարը, որը նվիրված էր կլիմայի փոփոխության խնդիրների հանրայնացմանը և կլիմայական օրակարգում հանրային մասնակցության կարևորությանը:

Մրցաշարից առաջ ներկաներին ողջունեց  ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը և   հաջողություն մաղթեց մասնակիցներին։ Շախմատի մրցաշարին մասնակցում էին  ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ Կարեն Ղազարյանը և Արթուր Պետրոսյանը, իսկ միջազգային գրոսմայստերներ Շանթ Սարգսյանի և Տիգրան Հարությունյանի մասնակցությամբ համաժամանակյա խաղաշարին՝ ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և աշխատակից Արմեն Դպիրյանը:

Բացի շախմատի մրցաշարից անցկացվեց մի շարք հետաքրքիր և ուսուցողական միջոցառումներ։ Ինչպես նաև տեղի ունեցավ համաժամանակյա խաղաշար միջազգային գրոսմայստերներ Շանթ Սարգսյանի և Տիգրան Հարությունյանի մասնակցությամբ:

«Կլիմայական գամբիթ 2023» արագ շախմատի մրցաշարի շրջանակում «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացվեց․

1․ «Կլիմայական մոնիթորինգը և կլիմայի փոփոխության գնահատումը Հայաստանում» թեմայով զեկույցը` Կլիմայի ծառայության պետ Արթուր Գևորգյանի կողմից։

2․ «Մթնոլորտային օդի մոնիթորինգը և զարգացման հեռանկարները» զեկույցը` տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանի կողմից։

3․ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ն իր տաղավարում ցուցադրեց անօդաչու թռչող սարքերի կիրառությունները շրջակա միջավայրի մոնիթորինգի բնագավառում, ջրի և օդի մոնիթորինգի սարքավորումները, դիտարկումների իրականացման գործընթացը, ջրաչափական պտուտակներ և այլ սարքավորումներ:

Eco.am

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով