Արդեն 4-րդ տարին է ինչ Լոռիում անցկացվում է Ուտելի բույսերի փառատոն։ Այն այս տարի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ տեղի կունենա հուլիսի 22-ին, Լոռվա չնաշխարհիկ Դսեղ գյուղում։
Քանի որ Լոռին հարուստ է բուսատեսակների բազմազանությամբ և դրա օգտագործմամբ խոհանոցում։ Տեղացիները պահպանել են հավաքչության ավանդույթը և ամեն գարուն-ամառ գնում են հավաքի և դրանցից պատրաստում յուրահատուկ ու համեղ կերակուրներ, և հենց այս ամենով էլ պայմանավորված լոռեցիներին անվանում են «քոլեցի»։ Այդ իսկ պատճառով փառատոնն այս տարի կընթանա «Արի՛ Լոռի, գնանք քոլի» կարգախոսով։
Փառատոնի շրջանակներում տեղի կունենա՝
1․ ազգային և մշակույթային միջոցառում,
2․լոռեցիների ձեռքով հավաքած, մշակված և պատրաստված բուսական ուտեստների չորացված ու պահածոյացված բույսերի համտես և վաճառք,
3․վարպետաց դասեր,
4․ ուտեսետի համտես-հյուրասիրություն,
5․ քայլարշավներ՝ վայրի հավաքչության կանոնների ուսուցմամբ ու պատմությամբ,
6․ ժողովրդական խաղերի ուսուցում,
7․ ազգային երգ ու պարի ուսուցում։
Ուտելի բույսերի փառատոնը արդեն ունի տարի է ինչ զբոսաշրջիկներին է ներկայացնում Լոռին իր յուրահատկություններով։ Այս տարի փառատոնի կազմակերպիչները առաջարկում են միասին օգտվել բնության ընձեռած բարիքներից, մեկ վայրում տեսնելու հավաքչությունից պատրաստի ուտեստ ցիկլը՝ պահպանելով Լոռվա մշակույթն ու սովորությունները։
Փառատոնի նպատակն է․ Ոչ նյութական ժառանգության պահպանումը՝ հանրայնացնելով հայկական ավանդական հարուստ ու բազմազան խոհանոցը փառատոնի միջոցով և դրանով նպաստել Լոռու մարզում, մասնավորապես Թումանյան խոշորացված համայնքում զբոսաշրջության զարգացմանը։
Թողնել մեկնաբանություն