Հուլիսի 16-19-ը Երևանի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը կրկին գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Eco.am սոցիալական հարթակը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից» տեղեկացավ, որ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝
Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում,
Նոր Նորքում՝ հուլիսի 17-ին,
Շենգավիթում՝ հուլիսի 16-ին և 19-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում ամբողջ շաբաթվա ընթացքում։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան նաև՝
Արարատում հուլիսի 9-ին և 11-ին,
Վանաձորում՝ հուլիսի 9-ին և 15-ին։






Թողնել մեկնաբանություն