Ինչ գիտենք էկոլոգիապես մաքուր տրանսպորտի՝ տրոլեյբուսի մասին

https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b9-%d5%a3%d5%ab%d5%bf%d5%a5%d5%b6%d6%84-%d5%a7%d5%af%d5%b8%d5%ac%d5%b8%d5%a3%d5%ab%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%b4%d5%a1%d6%84%d5%b8%d6%82%d6%80-%d5%bf%d6%80%d5%a1%d5%b6%d5%bd%d5%ba/

Տարեսկզբից Երևանի էլեկտրատրանսպորտային երթուղին համալրվել է մոտ 30 տրոլեյբուսներով։ 30 տրոլեյբուսներից 15-ը, դեռևս նախորդ տարեվերջին, ձեռք է բերել Երևանի քաղաքապետարանը, իսկ 15-ը` ՀՀ կառավարությունը։

Հաճախ ենք օգտվում տրոլեյբուսից, բայց քչերը գիտեն, թե երբ է ստեղծվել այն և երբվանից է կիրառվում Հայաստանում։  Eco.am սոցիալական հարթակն այսօր կներկայացնի մի քանի ուշագրավ փաստեր՝ էկոլոգիապես մաքուր տրանսպորտի մասին։

Հետաքրքիր փաստեր տրոլեյբուսի մասին

1․Էկոլոգիապես մաքուր տրանսպորտի՝ տրոլեյբուսի ստեղծման և կիրառման աշխատանքները սկսվել են դեռևս 19-րդ դարի 80-ական թվականներին Գերմանիայում։

2․ ԽՍՀՄ-ում առաջին տրոլեյբուսներն ստեղծվել են 1933 թվականին, իսկ 1934 թվականին Մոսկվայում սկսվել է դրանց գործարկումը։

3․ Երևան քաղաքում առաջին անգամ տրոլեյբուսը երթևեկել է 1949 թվականի մարտի 18-ին։

4․ Հայաստանի երկրորդ մայրաքաղաք Գյումրիի փողոցներում առաջին տրոլեյբուսը հայտնվել է 1962 թվականին։

5․ Արդեն 1986 թվականին Երևանի տրոլեյբուսի ցանցի երկարությունը հասնում էր 256 կմ, իսկ երթուղիների թիվը՝ 25։

6․ Ներկայումս Երևանի տրոլեյբուսային պարկում ընդհանուր առմամբ 51 տրոլեյբուս կա, որոնցից ամենահինը 44 տարեկան է, իսկ «ամենաերիտասարդը»՝ 14 տարեկան։

7․ Տրոլեյբուսն էներգիա է ստանում 500–600վ (սակավ 750վ) լարման հաստատուն հոսանքի ցանցից կոնտակտային հաղորդալարի միջոցով։ Ժամանակակից տրոլեյբուսը զարգացնում է 65-70կմ/ժ արագություն։

Երբ է ի հայտ եկել հասարակական տրանսպորտը

Էկոլոգիապես մաքուր հասարակական տրանսպորտը առաջին անգամ հայտնվել է Ֆրանսիայի փողոցներում: Փարիզում 1662 թվականին հայտնվեց օմնիբուսը: Ութտեղանոց ձիակառքից օգտվում էին նրանք, ովքեր չունեին սեփական կառք կամ այլ փոխադրամիջոց: Իսկ արդեն 1801-ին Անգլիայի Քեմբորն քաղաքում փորձարկվեց աշխարհում առաջին ավտոբուսը: Էլեկտրականության ցանցի զարգացմանը զուհագեռ հայտնվեց նաեւ տրոլեյբուսը: Այն էլեկտրական տրանսպորտի միջոց է, որն էներգիա է ստանում հաստատուն հոսանքի ցանցից:

Էկոլոգիապես մաքուր, անռելս էլեկտրական տրանսպորտային փոխադրամիջոցը նախատեսված էր լարված ուղևորահոսքեր ունեցող գծերի համար: էլեկտրական հոսանքով շարժվող բազմատեղ մարդատար ավտոմեքենա՝ քաղաքային անռելս էլեկտրաշարժ տրանսպորտի մի տեսակ: Ավտոբուսի համեմատությամբ տրոլեյբուսի մեծ տարողության շնորհիվ վերջինիս շահագործումն առավել արդյունավետ էր լարված ուղևորահոսքեր ունեցող գծերում։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել