Ինչպես ամռանը պահպանել սննդամթերքի անվտանգության կանոնները․ ՍԱՏՄ

https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%a1%d5%b4%d5%bc%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%ba%d5%a1%d5%b0%d5%ba%d5%a1%d5%b6%d5%a5%d5%ac-%d5%bd%d5%b6%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b4%d5%a9%d5%a5%d6%80%d6%84%d5%ab-%d5%a1/

Ամառային սեզոնն ազդարարում է նաև տարբեր էքսկուրսիաների մեկնարկը և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, հաշվի առնելով բարձր ջերմաստիճանային պայմանները, ստացվող ահազանգերը, ինչպես նաև թունավորումներից խուսափելու, երեխաների առողջությունը չվնասելու նպատակով՝ հորդորում է սպառողներին պահպանել սննդամթերքի անվտանգության մի քանի պարզ կանոններ։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կոչ է անում  պահպանել այս կանոնները՝ թունավորման հնարավոր ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով:

Եթե որոշել եք սննդամթերքը վերցնել ձեզ հետ, ապա

1 ընտրեք իրացման ցանցից գնված թարմ, պիտանիության ժամկետի մեջ գտնվող սննդամթերք,

2․ պահեք փակ տարաներում,

3․ առանձնացրեք հում սննդամթերքը եփվածից:

4․Կենդանական ծագման սննդամթերքը (միս, ձուկ, ձու, մայոնեզ, կաթնամթերք և այլն), անպայման պահեք ջերմաստիճանային ճիշտ պայմաններում` սառնարան-պայուսակներում (-2 – +4),

5 կրեմային հրուշակեղենից առհասարակ հրաժարվեք,

6․ Խուսափեք ճաշակել բարձր ջերմաստիճանի տակ եղած աղցաններ:

  Մթերքները մի գնեք փողոցից, այդ դեպքում դրանք ի սկզբանե անվտանգության խնդիրներ կունենան:

Մրգերը, բանջարեղենը, հատապտուղներն օգտագործելուց առաջ լվացեք խմելու հոսող ջրով, և ցանկացած սննդամթերք պատրաստել-օգտագործելուց առաջ, խաչաձև աղտոտումից՝ ձեռքերի վրա գտնվող բակտերիաներն ու վիրուսները մթերքին փոխանցելուց, խուսափելու նպատակով, օճառով լվացեք ձեռքերը, պահպանեք անձնական հիգիենայի կանոնները։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել