Թուրքիայում սկսել են փորձարկել մեքենաների երթևեկությունից առաջացած օդային հոսանքները էլեկտրաէներգիայի վերածելու տեխնոլոգիան

https://eco.am/%d5%a9%d5%b8%d6%82%d6%80%d6%84%d5%ab%d5%a1%d5%b5%d5%b8%d6%82%d5%b4-%d5%bd%d5%af%d5%bd%d5%a5%d5%ac-%d5%a5%d5%b6-%d6%83%d5%b8%d6%80%d5%b1%d5%a1%d6%80%d5%af%d5%a5%d5%ac-%d5%b4%d5%a5%d6%84%d5%a5%d5%b6/

Տարածաշրջանային բախումների ու լարվածությունների կիզակետում գտնվող Թուրքիան շարունակում է օժանդակել տեղացի գիտնականների մշակած նախագծերի իրականացմանն ու փորձում դրանցով որոշակի հետաքրքրություններ առաջացնել նաև միջազգային հարթակներում։ Այս անգամ խոսքը ոչ թե ռազմական տեխնոլոգիաների մասին է, ինչին բազմիցս անդրադարձել ենք, այլ՝ «կանաչ տեխնոլոգիաների»․ նպատակը բանուկ մայրուղիները վերականգնվող էներգիայի աղբյուրների վերածելն է։

Ստամբուլում տեղադրվել են առաջին փոքր հողմաշարժիչները, որոնք էլեկտրաէներգիա են արտադրում մեքենաների արագ շարժումից առաջացած օդային հոսանքներից։ Նոր Enlil տիպի տուրբինները բավականին կոմպակտ են և կարող են տեղադրվել արագընթաց մայրուղիների մոտ՝ ցանկացած վայրում։ Դրանք հագեցած են նաև արևային վահանակներով՝ հավելյալ էներգիա արտադրելու համար։

Նախագիծը Ստամբուլի տեխնիկական համալսարանի և Devecitech ընկերության համագործակցության արդյունքն է: Նախագծի հեղինակը թուրք ինժեներ Քերեմ Դևեչին է։

Բացի էներգիա արտադրելուց, Enlil-ը կարող է վերահսկել օդի ջերմաստիճանը, խոնավությունը և CO2-ի արտանետումները, ինչպես նաև երկրի ընդերքի ցնցումների ուժգնությունը՝ օգտագործելով հատուկ տվիչներ: Հավաքագրված տվյալները փոխանցվում են հատուկ սերվերին։

Ինչպես նշում է Independent լրատվականը բազմաթիվ երկրներ արդեն հետաքրքրություն են ցուցաբերել թուրքական հողմաշարժիչների նկատմամբ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով