Թողարկվել է Copernicus-ի կլիմայի փոփոխության ծառայության (C3S) ամենամսյա կլիմայական տեղեկագիրը

https://eco.am/%d5%a9%d5%b8%d5%b2%d5%a1%d6%80%d5%af%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-copernicus-%d5%ab-%d5%af%d5%ac%d5%ab%d5%b4%d5%a1%d5%b5%d5%ab-%d6%83%d5%b8%d6%83%d5%b8%d5%ad%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%ae/

2024 թվականի փետրվարը ռեկորդային ամենատաք փետրվարն է եղել աշխարհում: Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանն ու վկայակոչում Copernicus-ին։

1․Մակերևութային օդի միջին ջերմաստիճանը փետրվարին կազմել է 13,54°C է, որը 0,81°C-ով բարձր է եղել 1991-2020թթ փետրվարի միջինից և 0,12°C-ով բարձր նախորդ ամենատաք՝ 2016 թվականի փետրվարից:

2․Սա իններորդ անընդմեջ ամիսն է, որ դարձել է ամենատաքը պատմության մեջ:

3․Փետրվար ամսվա ջերմաստիճանը 1,77°C-ով ավելի տաք է եղել, քան 1850-1900 թվականների փետրվարի գնահատված միջինը:

4․Համաշխարհային միջին ջերմաստիճանը վերջին տասներկու ամիսների ընթացքում (2023թ. մարտից մինչև 2024թ. փետրվար) ամենաբարձրն է դիտարկումների պատմության ընթացքում՝ 0,68°C-ով բարձր 1991-2020թթ. միջին ցուցանիշից և 1,56°C-ով բարձր 1850–1900 թվականների նախաարդյունաբերական միջինից։

5․Գլոբալ միջին օրական ջերմաստիճանը բացառիկ բարձր է եղել ամսվա առաջին կեսին, չորս օր անընդմեջ (փետրվարի 8-11-ը) ջերմաստիճանը գերազանցել է 1850-1900թթ. միջին ցուցանիշը 2°C-ով:

6․2024 թվականի փետրվարին Եվրոպայի օդի ջերմաստիճանը 3,30°C-ով բարձր է եղել 1991-2020 թվականների փետրվարի միջինից, ընդ որում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում միջին ջերմաստիճանը շատ ավելի բարձր է եղել:

7․Եվրոպայից դուրս ջերմաստիճանը միջինից բարձր է եղել Հյուսիսային Սիբիրում, Հյուսիսային Ամերիկայի կենտրոնական և հյուսիսարևմտյան մասերում, Հարավային Ամերիկայի մեծ մասում, Աֆրիկայում և Արևմտյան Ավստրալիայում:

8․Էլ Նինյոն շարունակել է թուլանալ հասարակածային Խաղաղ օվկիանոսում, սակայն ծովային օդի ջերմաստիճանը հիմնականում մնացել է անսովոր բարձր մակարդակի վրա։

9․Ծովի մակերևույթի գլոբալ միջին ջերմաստիճանը (SST) 2024 թվականի փետրվարին՝ 60° հարավային լայնությունից մինչև 60° հյուսիսային լայնություն եղել է 21,06°C, որն ամենաբարձրն է ցանկացած ամսվա տվյալների բազայում՝ գերազանցելով նախորդ՝ 2023 թվականի օգոստոսի ռեկորդը (20,98°C):

Մանրամասները՝ այստեղ․

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ո՞ր թվականներին է փետրվարին առավել ցուրտ եղանակ դիտվել

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել