Թշնամին օղակել է Սև լիճը. իրավիճակը ճգնաժամային է

https://eco.am/%d5%a9%d5%b7%d5%b6%d5%a1%d5%b4%d5%ab%d5%b6-%d6%85%d5%b2%d5%a1%d5%af%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%bd%d6%87-%d5%ac%d5%ab%d5%b3%d5%a8-%d5%ab%d6%80%d5%a1%d5%be%d5%ab%d5%b3%d5%a1%d5%af%d5%a8-%d5%b3%d5%a3%d5%b6/

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին։ Փաշինյանը նաև ռազմական օգնություն է խնդրել ՌԴ-ից։

Սև լիճ

Սև լիճը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում` Մեծ Իշխանասար լեռան հարավարևելյան լանջին` 2666 մ բարձրության վրա: Անհոսք քաղցրահամ լիճ է: Մակերեսը մոտ 2 կմ² է, երկարությունը` 1,6 կմ, լայնությունը` 1,2 կմ, առավելագույն խորությունը մոտ 7,5 մ է: Ջուրն օգտագործվում է ոռոգման համար: Լիճը կազմավորվել է ձնհալից և բնական աղբյուրներից, որոնք լցվել են լեռան խառնարանը: Ամառվա սկզբից մինչև հոկտեմբեր 100 մետր տրամագծով լիճը սառած է: Լիճը շրջապատող տարածքը ծածկված է բուսականությամբ, որը բնորոշ է ալպյան մարգագետիններին: Առանձնացվում են 102 տեսակի բույսեր: Սև լիճը հանդիսանում է ազգային արգելանոց: Գոյություն ունի անվան ծագման երկու ավանդույթ․ Ժամանակին քառասուն գլխանի մի վիշապ է եղել, խմել է այս լճի ջրի կեսը, հետո պառկել, որ հանգստանա, մյուս կեսն էլ խմի, ցամաքեցնի։ Աստծու հրամանով՝ սարերը մոտեցել են, վերցրել այդ լիճը, բարձրացել, հասցրել են մինչև երկինք, ազատելով վիշապից։ Վիշապն այլևս չի կարողացել վերև բարձրանալ ջուր խմելու, ծարավել է, ճաքճքել, տրաքել, ցրիվ եկել չորս կողմը։ Այստեղ ապրում են ջրի խոզեր, շներ, ձիեր և մեծ ձկներ։ Սև լճում ապրում է նաև մի գեղեցիկ աղջիկ։ Երբ արև է լինում նա դուրս է գալիս ջրի երեսը և խաղում է ալիքների հետ։ Այս աղջիկն է, որ կպչելով լճի մեջ ընկած կենդանու ոտից, չի թողնում, որ նա դուրս գա ջրից:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով