էներգիայի ո՞ր տեսակն է համարվում ամենաանվնասը՝ բնության համար․ «Էկոանկյուն»

https://eco.am/%d5%a7%d5%b6%d5%a5%d6%80%d5%a3%d5%ab%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%b8%d5%9e%d6%80-%d5%bf%d5%a5%d5%bd%d5%a1%d5%af%d5%b6-%d5%a7-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%be%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a1%d5%b4%d5%a5%d5%b6/

«Վերջին տարիներին կտրուկ ավելացել են արևային էներգիա օգտագործող անհատներն ու ընկերությունները՝ շուրջ 10000 միացված արևային կայան՝ մի քանի տարում»,- Լրատվական Ռադիո FM106.5 / Լրատվական.am-ի եթերում «Էկոանկյուն» հաղորդաշարի ժամանակ անդրադարձել են «ԷկոՎիլ» ընկերության տնօրեն Վարդան Հովսեփյանն ու Կարեն Գրիգորյանը։

«Շուրջ 10 հազար միացված արևային կայանը կարծես թե փոքր թիվ է: Այնուամենայնիվ, հաշվի առնելով ոլորտում կատարված աշխատանքը, մեկնարկը ուժեղ էր»,- ռադիոհաղորդման ժամանակ ասել է «ԷկոՎիլ» ընկերության տնօրեն Վարդան Հովսեփյանն ու դիտարկել, որ գնալով ծավալները մեծանում են, ինչի արդյունքում էլ սպասելիքները մեծ են 2030-ից:

«Կարևոր է և՛ պետության, և՛ ֆինանսավորող ընկերությունների ներգրավվածությունը»,-կարևորել է Վարդան Հովսեփյանը։

Հաղորդաշարի շրջանակներում նրանք քննարկել են թե էներգիայի ո՞ր տեսակն է համարվում ամենաանվնասը բնության համար:

Առաջիկա երեք ամսիների ընթացքում, ամեն հինգշաբթի կարող եք հետևել «Էկոանկյուն» հաղորդաշարի թողարկումներին և ստանալ Ձեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխանները։

Մանրամասները՝ տեսանյութում․

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով