էկո բաց դաս՝ «Ազնավուր» քոլեջում․ հայկական լանդշաֆտից մինչև բնական պաշարներ

https://eco.am/%d5%a7%d5%af%d5%b8-%d5%a2%d5%a1%d6%81-%d5%a4%d5%a1%d5%bd%d5%9d-%d5%a1%d5%a6%d5%b6%d5%a1%d5%be%d5%b8%d6%82%d6%80-%d6%84%d5%b8%d5%ac%d5%a5%d5%bb%d5%b8%d6%82%d5%b4%e2%80%a4-%d5%b0%d5%a1%d5%b5/

Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում, «Շրջակա միջավայրի պահպանության» միջազգայի օրվան նվիրված, օրերս տեղի ունեցավ էկո բաց-դաս, որին ներկա էր  նաև Eco.am սոցիալական հարթակը։

Քոլեջի «Դերասանական արվեստ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները, բավականաչափ ուսումնասիրել էին Հայաստանի բնաշխարհը և  բաց դասի ընթացքում, ոլորտ առ ոլորտ, անդրադարձ կատարեցին դրանց առանձնահատկությանն ու կարևորությանը։ Ուսանողները սլայդ-ցուցադրության միջոցով ավելի պատկերավոր ու  անաձնահատուկ շեշտադրված ներկայացրին հայկական լանդշաֆտից մինչև բնական պաշարներ ու գյուղական տուրիզմ։

Հանդիպման ավարտին ուսանողները խոստովանեցին, որ ուսումնական տարվա ընթացքում «Էկոլոգիայի և լանդշաֆտագիտության հիմունքներ» առարկայի ուսումնասիրության ժամանակ, դասախոս Էլմիրա Վարդանյանի դասապրոցեսների միջոցով, ավել իրազեկ ու հոգատար են դարձել մեր շրջակա միջավայրի հանդեպ։

 

Ուսանողները նաև չէին անտեսել Հայաստանի շրջակա միջավայրում առկա և՛ խնդիրները, և՛ մարտահրավերները, դրանց տալով հնարավոր լուծումներ։

Մանրամասները՝ տեսանյութում․

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով