Էկոպարեկային ծառայությունն անտառհատման հերթական ապօրինի դեպքն է բացահայտել

https://eco.am/%d5%a7%d5%af%d5%b8%d5%ba%d5%a1%d6%80%d5%a5%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%ae%d5%a1%d5%bc%d5%a1%d5%b5%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6-%d5%a1%d5%b6%d5%bf%d5%a1%d5%bc%d5%b0%d5%a1%d5%bf/

ՇՄՆ Էկոպարեկային ծառայության և ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողներն ստացված օպերատիվ տեղեկատվության հիման վրա «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի Աչաջրի անտառպետության առաջին և երկրորդ պահաբաժիններում հայտնաբերել են մեծ թվով հատված հացենի և այլ տեսակի ծառեր, հատված ծառերի կոճղեր: Այնուհետև Աչաջուր գյուղի հարակից տարածքում շահագործվող  15 ածխահոր և այդ ածխահորերի հարևանությամբ կուտակված  68,6 խմ հատված հացենի և այլ տեսակի փայտանյութ, 82 պարկ փայտածուխ:

Eco.am  սոցիալական հարթակը Էկոպարեկային ծառայությունից տեղեկացավ, որ հայտնաբերված փայտանյութի, ինչպես նաև ածխահորերի գործունեության օրինականությունը հավաստող փաստաթղթեր հիմնականում առկա չեն եղել:

Պետությանը պատճառված նախնական վնասի չափը հնարավոր կլինի ներկայացնել ԲԸՏՄ Տավուշի տարածքային բաժնի կողմից կազմված արձանգրության հիման վրա։

Նախապատրաստված նյութերը փոխանցվել են Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն:

Հիշեցնենք, որ վերջին 3 օրերի ընթացքում Տավուշի մարզում էկոպարեկային ծառայության աշխատակիցների կողմից ածխահորերի շահագործման և մեծ թվով հատված փայտանյութի հայտնաբերման արդեն երկրորդ դեպքն է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Էկոպարեկային ծառայությունը շուրջօրյա հսկողություն կիրականացնի բնության հատուկ պահպանվող տարածքներում

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով