«Զանգեզուր» կենսոլորտային համալիր»-ի տարածքում տեսախցիկը ֆիքսել է կովկասյան ընձառյուծին իր ձագուկների հետ

https://eco.am/%d5%a6%d5%a1%d5%b6%d5%a3%d5%a5%d5%a6%d5%b8%d6%82%d6%80-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80%d5%bf%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%ac%d5%ab%d6%80/

Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Մկրտչյանը գիշերային շրջայցի ժամանակ նկարահանել է կովկասյան ընձառյուծին իր ձագուկների հետ։

«Բնությունը վերականգնվում է և ընձառյուծի այս բացառիկ նկարահանումը մեզ ավելի է պարտավորեցնում այսուհետ լինել շատ ավելի ուշադիր, ու ավելի ուժեղացնել «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության համակարգը»,– ասված է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրությունում:

Հայաստանում բնակվում է ընձառյուծի կովկասյան ենթատեսակը (Panthera pardus tulliana), այնգրանցված է Հայաստանի կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) կարմիր ցուցակում «կրիտիկական»կարգավիճակով

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել