Երևանում տեսակավորման թափոնամանների թիվը կհասնի 1200-ի

https://eco.am/%d5%a5%d6%80%d6%87%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%bf%d5%a5%d5%bd%d5%a1%d5%af%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%a9%d5%a1%d6%83%d5%b8%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab/

«Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» նախագիծը Երևանի քաղաքապետարանն իրականացնում է Եվրոպական միության հետ: Նախագծի մեկնարկը տրվե էր դեռևս 2020 թվականին։ Օրերս, թափոնամանների թիվը ընդլայնվեց ևս 930 նոր թափոնամանով, որոնք կտեղակայվեն քաղաքի 300 տարբեր հատվածներում: Այժմ քաղաքում տեսակավորման թափոնամանների թիվը կհասնի 1200-ի:

«Ծրագրի հիմնական նպատակը վտանգավոր թափոնների կառավարումն է, որպեսզի ոչ միայն նվազեցնենք դրանք, այլև պատշաճ կառավարվեն: ԵՄ 1.5 մլն եվրո է տրամադրել այս նախաձեռնությանը»,-նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսը:

«Թափոնամանների տեղադրմամբ մոտ 4 անգամ կավելանա վերամշակման հնարավորությունը: Սա ամենակարևոր բաղադրիչն է մեր այս ծրագրի, որին  աշխուժորեն պետք է մասնակցեն նաև քաղաքացիները: Կոչ ենք անում միանալ ու միասին տեսակավորել թափոննները»,- նշել է ծրագրի խմբի ղեկավար Ռոբերտ Գիրեյկոն:

«Ձեռք ենք բերել նաև սպասարկող երկու նոր բարձրակարգ մեքենա, որոնք կսպասարկեն ապակու թափոնամանները: Այս ծրագիրը Երևանի քաղաքապետարանի թափոնների կառավարման ռազմավարության մաս է: Նմանատիպ նախագծերը շարունակական են լինելու` ի նպաստ քաղաքացիների բարօրության և բարեկեցության»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:

Թափոնների կառավարումը քաղաքի համար ունի կարևոր բնապահպանական նշանակություն: Երևանը կանաչ ու մաքուր տեսնելու համար անհրաժեշտ է առաջնահերթորեն տեսակավորել աղբը:

Eco.am

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ինչպես և ինչու տեսակավորել աղբը

Որքա՞ն ծառ է փրկվել տեսակավորման շնորհիվ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել