Երևանում շուրջ 2000 հասուն և արժեքավոր ծառ կտնկվի

https://eco.am/%d5%a5%d6%80%d6%87%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b7%d5%b8%d6%82%d6%80%d5%bb-2000-%d5%b0%d5%a1%d5%bd%d5%b8%d6%82%d5%b6-%d6%87-%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84%d5%a1%d5%be%d5%b8%d6%80-%d5%ae%d5%a1/

Երևանի ջերմոցատնկարանային վարչությունում արդեն իսկ մեկնարկել են գարնանային տնկարկի նախապատրաստական աշխատանքները: Eco.am սոցիալական հարթակը Երևանի քաղաքապետարանից տեղեկացավ, որ մի շարք ծառատեսակներ, ծաղիկներ և թփեր պատրաստ են իրենց տեղը գտնել երևանյան փողոցներում: Այս տարի կտնկվի մոտ 2000 ծառ:

Գարնանը այգիներում և պուրակներում կիրականացվեն հասուն ու արժեքավոր ծառերի լրացման աշխատանքներ, ինչպես նաև կհիմնվեն քաղաքային անտառներ, կենսունակությունը կորցրած ծառերը կփոխարինվեն նորերով:

Երևանն արդեն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան: Նախագծով այստեղ կտեղադրվեն ժամանակակից սարքավորումներ ու համակարգեր. արդեն իսկ ձեռք են բերվել բոլոր պոմպերը, շուրջ 100 կմ կաթիլային համակարգը:

Մայրաքաղաքում կանաչ տարածքների ընդլայնումը գերխնդիր է. կանաչապատման և անտառտնտեսությունների հիմնման և զարգացման աշխատանքները շարունակական են:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել