Երևանյան լճի մաքրման ծրագրով 8 հեկտարից ավելի տարածքից եղեգ է հանվել

https://eco.am/%d5%a5%d6%80%d6%87%d5%a1%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%ac%d5%b3%d5%ab-%d5%b4%d5%a1%d6%84%d6%80%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%ae%d6%80%d5%a1%d5%a3%d6%80%d5%b8%d5%be-8-%d5%b0%d5%a5%d5%af%d5%bf%d5%a1%d6%80%d5%ab/

Հաջորդ տարի նախատեսվում է Երևան մտնող Հրազդան գետի հատվածից մինչև Երևանյան լիճ նախատեսվում է իրականացնել  եղեգների չորացման և մաքրման աշխատանքներ: Eco.am  սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ Երևանի  քաղաքապետարանի լրատվության վարչությունից։ Ըստ տեղեկատվության, Երևանյան լճի մաքրման ծրագրով 2022 թվականի ընթացքում ութ հեկտարից ավելի տարածքից եղեգ է հանվել։

Ավարտվել է նաև Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում նոր տեղադրված հուշարձանի և հարակից տարածքի արտաքին լուսավորության ցանցի շինարարությունը:

Տարեկան ծրագրով շարունակվում է Աբովյան պուրակի համալիր բարեկարգումը: Ծրագրով ամբողջությամբ կարդիականացվի արտաքին լուսավորության և ոռոգման ցանցը, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կտրվեն կանաչապատման նոր լուծումներ:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել