Երկրի օրն այս տարի նշվում է «Մոլորակն ընդդեմ պլաստիկի» կարգախոսով

https://eco.am/%d5%a5%d6%80%d5%af%d6%80%d5%ab-%d6%85%d6%80%d5%b6-%d5%a1%d5%b5%d5%bd-%d5%bf%d5%a1%d6%80%d5%ab-%d5%b6%d5%b7%d5%be%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%b4%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80%d5%a1%d5%af%d5%b6-%d5%a8/

Ամեն տարի ապրիլի 22-ին ողջ աշխարհը նշում է Երկրի օրը։ Այն այս տարի նշվում է «Մոլորակն ընդդեմ պլաստիկի» կարգախոսով։ Օրվա նպատակը մեկն է՝ հանրության  ուշադրությունը կենտրոնացնել շրջակա միջավայրի և Երկիր մոլորակի խնդիրների վրա։ Մասնավորապես՝ վճռական գործողություններ ձեռնարկել և դադարեցնել պլաստիկի օգտագործումը հանուն մարդու և մոլորակի առողջության։

«Մոլորակն ընդդեմ պլաստիկի» կարգախոսը մեզ կոչ է անում վճռական գործողություններ ձեռնարկել՝ դադարեցնել պլաստիկի օգտագործումը հանուն մարդու և մոլորակի առողջության՝ պահանջելով մինչև 2040 թվականը 60%-ով կրճատել պլաստիկի արտադրությունը, որի վերջնական նպատակն է ստեղծել ապագա առանց պլաստիկի և դադարեցնել մոլորակի այս մասշտաբային աղտոտումը:

Պլաստիկ թափոնների միլիարդավոր տարրերն աղտոտում են օվկիանոսները, լճերը և գետերը, մուտք են գործում նույնիսկ սնունդ, ինչի արդյունքում ուղղակի վտանգ է սպառնում մարդու առողջությանը։

Տարեկան արտադրվում է 380 մլն տոննա պլաստիկ:

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) պատվերով՝ գերմանացի գիտնականների կողմից պատրաստված նոր զեկույցում ասվում է, որ մինչև 2050 թվականը համաշխարհային օվկիանոսներում պլաստիկի աղտոտվածությունը կարող է քառապատկվել:

Հետազոտողները պարզել են, որ վտանգավոր շեմից բարձր միկրոպլաստիկ կոնցենտրացիաներ արդեն գրանցվել են՝

1․ Միջերկրական,

2․Արևելաչինական,

3․Դեղին ծովերում,

4․ինչպես նաև Արկտիկայի սառույցներում:

8 Փաստ երկիրն աղտոտող իրերի մասին

1․ Տարեկան արտադրվում է 380 մլն տոննա պլաստիկ։

2․Վերջին տասնամյակի ընթացքում արտադրվել է ավելի շատ, քան ամբողջ 20-րդ դարում, և արտադրությունը միայն ընդլայնվում է:

3․Անցյալ տարի միայն արտադրվել է ավելի քան 500 միլիարդ պոլիէթիլենային տոպրակ, այսինքն՝ մեկ րոպեում մեկ միլիոն տոպրակ: Դրանց մեծ մասը մարդուն կսպասարկեն ընդամենը մի քանի րոպե, որից հետո կուղարկվեն աղբավայր, որտեղ դարեր շարունակ կքայքայվեն։

4․Միայն Միացյալ Նահանգներում անցյալ տարի վաճառվել է 100 միլիարդ պլաստիկ շիշ՝ երկրում մեկ անձի համար ավելի քան 300 շիշ: Դրանց 95%-ը գնացել է աղբավայր, և միայն 5%-ն է վերամշակվել ավելի ցածր տեխնոլոգիական իրերի մեջ, ինչպիսիք են այգու նստարանները: Այս պլաստիկից ոչ մի գրամ չի վերամշակվել նոր շշի մեջ:

5․Ջրի շիշ գնելիս նույնիսկ չենք էլ մտածում, որ դրա ստեղծման համար 6 անգամ ավելի շատ ջուր է օգտագործվել, քան այն պարունակում է:

6․ Մեր հագուստի մոտ 70%-ը պատրաստված է հում նավթից և արտազատում է միկրոպլաստմասսա: Խնդիրն ավելի է խորացնում նորաձևության ինդուստրիան՝ ժամանակակից մարդիկ 60%-ով ավելի շատ հագուստ են գնում, քան 15 տարի առաջ, բայց երկու անգամ ավելի հաճախ են թարմացնում զգեստապահարանը։

7․Ամեն տարի վաճառվում է 100 միլիարդ տարբեր հագուստ, և այդ հագուստի 85%-ը հայտնվում է աղբավայրերում, և միայն 1%-ն է վերամշակվում:

8․Կախված տարիքից, սեռից և բնակության վայրից՝ միջին վիճակագրական մարդը տարեկան կլանում է 70-120 հազար միկրոպլաստիկ մասնիկ։ Մենք այն ներշնչում ենք օդից, կուլ տալիս ջրի և սննդի հետ միասին։ Նրանք, ովքեր նախընտրում են խմել միայն շշալցված ջուր, իրենց մարմինը լրացուցիչ բեռնում են տարեկան ևս 90 հազար մասնիկներով։

Eco.am

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պլաստիկի վերամշակման ոլորտում առկա խնդիրները քննարկվել է տնտեսվարողների հետ

Ինչպես և ինչու տեսակավորել աղբը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։