«Դեպի առողջ կենսակերպ, կյանքն առանց քիմիայի»․ ովքե՞ր արժանացան մրցանակների

https://eco.am/%d5%a4%d5%a5%d5%ba%d5%ab-%d5%a1%d5%bc%d5%b8%d5%b2%d5%bb-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%af%d5%a5%d6%80%d5%ba-%d5%af%d5%b5%d5%a1%d5%b6%d6%84%d5%b6-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%b6%d6%81-%d6%84%d5%ab/

Առողջությունը մարդու կյանքի անգնահատելի, անփոխարինելի հարստությունն է, կյանքի հիմք, ուրախության աղբյուր, անձի համակողմանի զարգացման անհրաժեշտ պայման: Հետևաբար, յուրաքանչյուր մարդ մանուկ հասակից և երիտասարդ տարիքում պետք է հոգ տանի իր առողջության, ֆիզիկական զարգացման մասին, տիրապետի որոշակի գիտելիքների և վարի առողջ ապրելակերպ: Առաջնորդվելով այս գաղափարով՝  «ԷՅ ԷՅ ԴԻ» փրոջեքթի հերթական միջոցառումը ուղղված էր այս մշակույթի ձևավորմանն ու տարածմանը:

Օրեր առաջ կայացած «Դեպի առողջ կենսակերպ, կյանքն առանց քիմիայի»  խորագրով մրցանակաբաշխությունը բավական հատկանշական էր ու եզակի իր թեմատիկայով: Տարբեր տարիներին հանդես գալով տարբեր հետաքրքիր նախաձեռնություններով՝ այս անգամ ընկերությունը ցանկացավ  իրականացնել մեկ այլ նախագիծ, որը հիմքում ընկած կլինի առողջ ապրելակերպը, մարդն իր առօրյա կենսակերպով:

Կազմակերպչի՝ «Հայաստան-Արցախ-Սփյուռք» ամսագրի խմբագրի՝ Լ. Նազարյանի խոսքով  այս մրցանակաբաշխության նպատակը  հանրությանը կրթելն է,  առողջ  կենսակերպին անցնելուն մոտիվացնելը:

Մրցանակակիրները այն կազմակերպություններն ու անհատներն էին, ում  աշխատանքային գործունեությունը ամիջականորեն առնչվում էին առողջ  ապրելակերպին, ճիշտ սննդակարգին և ֆիզիկական ակտիվությանը:

Մրցանակակիրները պարգևատրվեցին տարբեր անվանակարգերում: Նրանց թվում կային և սնունդ արտադրողներ՝ և՛  մարզասրահներ, և՛ սննդաբաններ:

Բավական հետաքրքիր,  եզակի օրգանական սուպերսնունդ է առաջարկում ֆիթբար ընկերությունը, որը «Առողջ սննդի ներմուծման ընկերություն» անվանակարգում   մրցանակի արժանացավ:

«Բարձրակարգ սպասարկման և էկոլոգիապես առողջ սննդի  մատակարարման համար»  մրցանակ  տրվեց  Balanced Plate-ի տնօրեն Դավիթ Գրիգորյանին:

«Բարձրորակ և առողջ սնունդ արտադրող ապրանքանիշ» անվանակարգում մրցանակի   արժանացավ  Nutlets Peanut Butter ընկերության հիմնադիր Հարություն Օհանյանը,  բարձրորակ գետնանուշի կարագի արտադրության համար:

Տանը չսնվելու սովորույթը և  հաճախակի արագ սննդի կետերից օգտվելը  որպես ահազանգ հնչեցնելով՝ սննդաբանները հանդես եկան իրենց անհատական սննդակարգներն ու գրագետ նիհարելու արդյունավետ մոտեցումներն առաջարկելով:

Հաշվի առնելով այս ժամանակաշրջանի մարտահրավերները, բավական պահանջված  է  դարձել սննդաբանի, բարձրակարգ դիետոլոգի մասնագիտությունը, ում շնորհիվ մարդը սովորում է ճիշտ բալանսավորված սնվել՝ զերծ մնալով վնասակար սննդի չարաշահումից:

«Պահանջարկ ու վստահություն վայելող խորհրդատու-սննդաբան»  անվանակարգում մրցանակի արժանանացավ հակատարիքային և կանխարգելիչ բժշկության ասոցիացիայի անդամ, խորհրդատու-սննդաբան Տաթևիկ Հուրիխանյանը։

Սեփական օրինակով շուրջ 30 կգ  քաշ կորցրած սննդաբան Ժասմենա Չախալյանը  արժանացավ «Տարվա սննդաբան» անվանակարգին։ «Ամենահոգատար մարզիչ-սննդաբան» անվանակարգում մրցանակ  ստացավ Լիլիթ  Ղալեչյանը իսկ «Տարվա առաջատար բժիշկ-սննդաբան»  անվանակարգում՝ սննդաբան- խորհրդատու  Տաթևիկ Հակոբյանը:

«Կանանց շրջանում պահանջարկված պրոֆեսիոնալ մարզասրահ» անվանակարգում մրցանակ աստացավ  Luckyfit centere-ի հիմնադիր Անահիտ Մկրտչյանը, իսկ «Տարվա մարզային պահանջարկված մարզիչ» անվանակարգում՝ պրոֆեսիոնալ մարզիչ  Տիգրան Ասկարյանը:

Ինչպես գեղեցկանալ հակածերացման թերապիաների միջոցով՝ միաժամանակ պահպանելով առողջությունը, իրենց մոտեցումն առաջարկեցին նաև առաջատար կոսմետոլոգները:

«Թրենդային և բարձրակարգ ծառայությունների սպասարկման համար»  անվանակարգում մրցանակ տրվեց Էսթետ-կոսմետոլոգ Մարինե Օսիպովային,  «Տարվա պահանջարկված էսթետիկ կենտրոն անվանակարգում»՝ Ellva Aesthetic Beauty Center-ի հիմնադիր Էլեն Մաթևոսյանին, իսկ «Նորարարական մեթոդներ կիրառող երիտասարդ էսթետ-կոսմետոլոգ»  անվանակարգում՝ Աննա Հովհաննիսյանին:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով