Գունավոր կավ

https://eco.am/%d5%a3%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d5%be%d5%b8%d6%80-%d5%af%d5%a1%d5%be/

Մաշկի խնամքի հարցում գունավոր կավը հրաշքներ է գործում

Կավը, որպես բնական խնամիք միջոց, քչերին է հայտնի։ Սակայն, Eco.am-ի ընթերցողների համար այն այդքան էլ նորություն չէ։ Արդեն խոսել ենք կավի միջոցով բնական խնամքի, ինչպես նաեւ կենցաղում գործածության դեպքում կավի օգտակարության ու կարեւորության մասին։ Այսօր կբացահայտենք գունավոր կավի միջոցով մաշկի խնամքի մասին։

Ինչ գիտենք գունավոր կավի մասին

Բնության մեջ հանդիպում է կավատեսակների մի ողջ գունապնակ․ կավին գունային երանգներ հաղորդում են այն խառնուրդները, որոնք բնորոշ են կավի այս կամ այն հանքավայրին։ Գունավորումից կախված տարբեր են լինում նաև կավի բաղադրությունն ու ազդեցությունը։ Կավի գույնը կախված է նրա հանքային բաղադրությունից (երկաթի, պղնձի քանակից եւ այլն) եւ ծագումից: Կավը լինում է կապույտ, կանաչ, սպիտակ, սեւ, կարմիր, դեղին եւ մոխրագույն: Դրանցից յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ բաղադրությունը եւ բժշկության, կոսմետոլոգիայի մեջ օգտագործվում է տարբեր նպատակներով:

Կավն իր մեջ պարունակում է մագնիում, կալցիում, կալիում, ազոտ, երկաթ, կվարց, ֆոսֆատ, կայծքար, եւ այլն: Այս բոլորը շատ անհրաժեշտ են մեր օրգանիզմի համար: Կավը ներծծում է թունավոր նյութերը եւ հեռացնում օրգանիզմից` ամբողջությամբ մաքրելով այն:

Պարզապես պետք է ուշադիր լինել, քանի որ կավի տարբեր գույները նախատեսված են մաշկի առանձին տեսակների համար:

Կանաչ կավն ունի հակամանրէային հատկություններ և խորությամբ մաքրում է ծակոտիները:

Կապույտ կավը հարուստ է հանքային աղերով և միկրոմասնիկներով։ Այն պարունակում է սիլիցիումի օքսիդ, ազոտ, ֆոսֆատ և այլն։

Սպիտակ կավը հարուստ է սիլիկահողով, ցինկով և մագնեզիումով։ Տարբեր դարաշրջանների և ժողովուրդների գեղեցկուհիները հենց այս կավն են նախընտրել դիմակների մեջ ավելացնելու համր:

Կարմիր և վարդագույն կավը բարելավում է արյան շրջանառությունը, թեթևացնում է ալերգիկ դրսևորումները: Այն հատկապես նպատակահարմար է կարմրելու հակում ունեցող զգայուն մաշկի համար։

Դեղին կավը հարուստ է երկաթով և կալիումով: Գերազանց բարձրացնում է մաշկի տոնուսը, փափկեցնում է այն; Իսկ մաշկի բջիջները հարստացնում է թթվածնով։  Մոխրագույն կավը խոնավեցնող և տոնուսը բարձրացնող հատկություններ ունի։

Սև կավը մաքրում է մաշկը, չորացնող ազդեցություն ունի, նեղացնում է ծակոտիները, հեռացնում է դեմքի յուղոտ փայլը: Այս կավով դիմակները կատարյալ են թարախային կորյակների հակում ունեցող յուղոտ մաշկի համար:

Որ գույնի կավն էլ ընտրեք, այն հարմար է բոլոր տիպի մաշկի համար: Հնարավոր սահմանափակումները միայն չոր և խնդիր ունեցող մաշկն է։

Հիշե՛ք․ յուրաքանչյուր անձի անհատականության մասին: Օրինակ, եթե ձեր մաշկը յուղոտ է, ապա ձեզ դուր կգա ոչ միայն կանաչ կամ սև կավը, այլ նաև և՛ կապույտը, և՛ սպիտակը, և՛ վարդագույնը:

Գունավոր կավի յուրաքանչյուր գույնի օգտակարության և դրանցով պատրաստվող մի քանի հեշտ կոսմետիկ դիմակների բաղադրատոմսերի մասին, որոնք կարող եք ինքներդ էլ պատրաստել՝ տնային պայմաններում, կներկայացնենք առաջիկայում։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել