Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

https://eco.am/%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%ab%d5%af%d5%a1-5-%d6%85%d6%80%d5%be%d5%a1-%d5%a5%d5%b2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%ab-%d5%af%d5%a1%d5%b6%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a5%d5%bd%d5%b8%d6%82%d5%b4-2/

Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 5-9-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Ապրիլի 8-9-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Սյունիքի հովտային գոտում կհասնի +28․․․+32, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27․․․+29 աստիճանի։

Հանրապետության տարածքում՝ 
Ապրիլի 05-ի ցերեկը, 07-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 06-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է ամպրոպ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն ապրիլի  05-09-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝
Ապրիլի 05-ի ցերեկը, 06-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով