Գյուղնախարարությունը հորդորում է սեղմ ժամկետում ավարտել այգեթաղը

https://eco.am/%d5%a3%d5%b5%d5%b8%d6%82%d5%b2%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%bd%d5%a5/

Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ հորդորելով խաղողագործներին, օգտվելով ներկայիս եղանակային պայմաններից, սեղմ ժամկետում ավարտել այգեթաղի աշխատանքները, «որպեսզի կայուն երաշխիքներ ստեղծվեն հաջորդ տարվա բերքի ստացման համար»։

«Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում խաղողի վազերը ցրտահարությունից պաշտպանելու նպատակով տասնամյակներ շարունակ կատարվել է այգեթաղ: Ըստ «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի` ձմռան առանձին օրերի ընթացքում կարող են դիտվել խիստ սառնամանիքներ։ Հիշեցնում ենք, որ խաղողի վազի լավ հասունացած ու փայտացած մատերը կարող են դիմանալ մինչև -16 աստիճան ցրտին, իսկ դրանից ավելի ցածր ջերմաստիճանների դեպքում կորուստներն արդեն անխուսափելի են», – ասված է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով