Թյուր կարծիք կա, որ եթե գլուխդ սառը պահես, իսկ ոտքերդ տաք՝ ապա առողջ կլինես։ Եթե անգամ դրսում 0-ից բարձր ջերմաստիճան է, խորհուրդ չի տրվում գլխաբաց քայլել։
Գլխարկ հագնել արժե, որովհետև գլուխը ցրտահարվելու դեպքում կարող եք տհաճ հետևանքներ և առողջական խնդիրներ ունենալ: Գլուխը սառեցնելը կարող է հանգեցնել տհաճ հիվանդության, ինչպիսին դիմային նյարդի բորբոքումն է։
Ցրտահարվելու վտանգին հաճախ են ենթարկվում նաև ականջները, քանի որ քթաըմպանից դեպի ականջ է ձգվում լսողական խողովակը։
Երբ քթով շնչում եք սառը օդը լորձն ընկնում է լսողական խողովակ, այնտեղ այն խցանում է առաջացնում, արդյունքում արդեն ապահովում եք նպաստավոր պայմաններ՝ ականջում սուր ցավերի համար։
Ցրտին սուր արձագանքում է նաև քթաըմպանը․ շնչած սառը օդը տաքանում է հենց այնտեղ, իսկ եթե դուք առանց գլխարկի եք, ապա նպաստում եք, որ այդ գործողությունը դանդաղի՝ սառը օդը մնում է քթի մեջ և սկսում է սառչել։
Կարևոր է իմանալ
Ցուրտ եղանակին գլխարկ կրելը պարտադիր է, սակայն չի կարելի կիպ գլխարկ հագնել, քանի որ այն կսեղմի արունատար անոթները: Ավելի լավ է պարզապես շարֆ փաթաթել, քան կիպ գլխարկ կրել:




Թողնել մեկնաբանություն