Գլխարկ կրեք և ձեզ ապահովագրեք ցրտահարությունից

https://eco.am/%d5%a3%d5%ac%d5%ad%d5%a1%d6%80%d5%af-%d5%af%d6%80%d5%a5%d6%84-%d6%87-%d5%b1%d5%a5%d5%a6-%d5%a1%d5%ba%d5%a1%d5%b0%d5%b8%d5%be%d5%a1%d5%a3%d6%80%d5%a5%d6%84-%d6%81%d6%80%d5%bf%d5%a1%d5%b0%d5%a1%d6%80/

Թյուր կարծիք կա, որ եթե գլուխդ սառը պահես, իսկ ոտքերդ տաք՝ ապա առողջ կլինես։ Եթե անգամ դրսում 0-ից բարձր ջերմաստիճան է, խորհուրդ չի տրվում գլխաբաց քայլել։

Գլխարկ հագնել արժե, որովհետև գլուխը ցրտահարվելու դեպքում կարող եք տհաճ հետևանքներ և առողջական խնդիրներ ունենալ: Գլուխը սառեցնելը կարող է հանգեցնել տհաճ հիվանդության, ինչպիսին դիմային նյարդի բորբոքումն է։

Ցրտահարվելու վտանգին հաճախ են ենթարկվում նաև ականջները, քանի որ քթաըմպանից դեպի ականջ է ձգվում լսողական խողովակը։

Երբ քթով շնչում եք  սառը օդը լորձն ընկնում է լսողական խողովակ, այնտեղ այն խցանում է առաջացնում, արդյունքում արդեն ապահովում եք նպաստավոր պայմաններ՝ ականջում սուր ցավերի համար։

Ցրտին սուր արձագանքում է նաև քթաըմպանը․ շնչած սառը օդը տաքանում է հենց այնտեղ, իսկ եթե դուք առանց գլխարկի եք, ապա նպաստում եք, որ այդ գործողությունը դանդաղի՝ սառը օդը մնում է քթի մեջ և սկսում է սառչել։

Կարևոր է իմանալ

Ցուրտ եղանակին գլխարկ կրելը պարտադիր է, սակայն չի կարելի կիպ գլխարկ հագնել, քանի որ այն կսեղմի արունատար անոթները: Ավելի լավ է պարզապես շարֆ փաթաթել, քան կիպ գլխարկ կրել:

 

 

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով