Գերչակի յուղի 6 օգտակար հատկությունները

https://eco.am/%d5%a3%d5%a5%d6%80%d5%b9%d5%a1%d5%af%d5%ab-%d5%b5%d5%b8%d6%82%d5%b2%d5%ab-6-%d6%85%d5%a3%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d6%80-%d5%b0%d5%a1%d5%bf%d5%af%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5/

Մաշկային, մարսողության և այլ խնդիրների դեպքում, հաճախ ենք մեր մեծերից լսում, որ դրա բուժման իդեալական միջոցը գերչակի յուղն է։

Eco.amմեդի հարթակն ուսումնասիրելով մասնագետների վերլուծությունները, առանձնացրել է գերչակի յուղի օգտակար ու նպաստավոր հատկությունները։

Նախ, գերչակի յուղը հարոստ է վիտամին E-ով, հանքանյութերով և սպիտակուցներով։ Այն հզոր հակաբակտերիալ և հակասնկային հատկություններ ունի:

Բացի այդ, այն հարուստ է օմեգա 9 ճարպաթթուներով, որոնք էական ազդեցություն են ունենում  մազերի սնուցման  համար և կարող են վերականգնել դրանց աճը։ Բարենպաստ է նաև հոնքերի ու թարթիչների աջի վերականգնման համար։

Գերչակի յուղի օգտակարությունը և կիրառման եղանակները

Գերչակի յուղը թափանցում է ծակոտիներն ու նպաստում մազերի աճին:

Բարելավում է ավշային համակարգի աշխատանքը:

Հակաբակտերիալ հատկությունների շնորհիվ կանխում է բորբոքումը:

Թեթևացնում է փորկապությունը:

Նպաստում է գլխացավի վերացմանը:

Օգտակար է բշտիկների և մաշկային հիվանդությունների բուժման համար:

 Ինչպես կիրառել

Մազերի աճը բարելավելու համար գերչակի յուղը պետք է քսել գլխամաշկին, ծածկել և պահել մինչև 60 րոպե, ապա լվանալ տաք ջրով: Կարելի է կրկնել շաբաթական 3 անգամ:

Կան նաև գերչակի յուղի փաթեթիկներ, որոնք կարելի է փաթաթել կտորով և դնել մաշկին մի շարք հիվանդությունների պարագայում, ինչպես օրինակ` այտուցված հոդերի, միոմայի, երիկամային քարերի, մարսողական խանգարումների, դաշտանային ցավերի ժամանակ:

 

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով