Գալապագոսյան կղզիներում բնական պատճառներով փլուզվել է հանրահայտ Դարվինի կամարը։ Այդ մասին գրում է BBC-ն՝ հղում անելով Էկվադորի շրջակա միջավայրի պահպանության նախարարությանը։
Կամարն ընկել է բնական էրոզիայի արդյունքում, հավանաբար, հողմահարման արդյունքում։ Կամարը, որն անվանվել է անգլիացի գիտնական Չարլզ Դարվինի պատվին, համարվում է դայվինգի համար լավագույն վայրերից մեկը։
Գալապագոսյան կղզիները, որը գտնվում է մայրցամաքային Էկվադորից 906 կիլոմետր հեռավորության վրա, կենդանիների և բույսերի բազմազանության համար, ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է որպես համաշխարհային ժառանգության օբյեկտ։ Արշիպելագը բաղկացած է 234 տարբեր կղզիներից, որոնցից միայն 4-ն են բնակելի, իսկ այնտեղ բնակվում է մոտ 30 հազար մարդ։





Թողնել մեկնաբանություն