Ամռան տապին ծարավը հագեցնելու համար մարդիկ հաճախ նախընտրում են խմել գազավորված ըմպելիքներ, երբեմն անգամ անհայտ ծագմամբ։ Բայց, քչերն են ուշադրություն դարձնում, որ գազավորված ըմպելիքների շատ օգտագործումը հանգեցնում է գիրացման։
Որպես առողջ ապրելակերպի ջատագով Eco.am-ն առաջարկում է, գազավորված ըմպելիքի փոխարեն խմեք սովորական ջուր, առանց որևէ հավելումների։ Գիտնականները բազմիցս ապացուցել են, որ գազավորված ըմպելիքը մարդու օրգանիզմ հասնելուն պես միանգամից գործի է անցնում՝ քայքայելով ստամոքսի պատերը։ Ավելին, գազն ունի գրգռող հատկություն, իսկ երբ օրգանիզմում ճարպն ու գազը հանդիպում են արդյունքում, ժամանակի ընթացքում նկատվում է քաշի ավելացում։
Շատերն անգամ, ինքնամխիթարում են, թե դիետիկ գազավորված ըմպելիքները վնասակար չեն։ Սակայն, Ինդոնեզիայի համալսարանի բժիշկները ուսումնասիրել են դիետիկ գազավորված ըմպելիքների ազդեցությունը օրգանիզմի վրա, արդյունքում պարզվել է, որ գազավորված ըմպելիքների օգտագործումը քաղցի զգացում է առաջացնում, նույնիսկ, երբ մարդը կուշտ է։ Սա ստիպում է ուտել սովորականից շատ, ինչի հետևանքն՝ էլ հայտնի է, գիրանալը։
Գերհագենալու պատճառն այն է, որ շաքարի փոխարինիչները թույլ չեն տալիս ուղեղին բնականոն կերպով հետևել օրգանիզմում ուտելուց հետո տեղի ունեցող գործընթացներին։ Հագեցածության զգացումն ի հայտ է գալիս միայն այն ժամանակ, երբ մարդն արդեն չափից ավելի է կերել։
Բոլորս գիտենք, որ շաքարային, գազավորված ըմպելիքները լի են կալորիաներով. Մոտավորապես Կոլայի ստանդարտ տարան համարժեք է յոթ թեյի գդալ շաքարի։
Ըստ ուսումնասիրությունների, պարզ գազավորված ըմպելիքը տղամարդկանց մոտ ավելացնում է սովի հորմոնը։ Ըստ էության, երբ ձեր գրելինի մակարդակը բարձր է, դուք ձեզ ավելի սոված կզգաք և, ամենայն հավանականությամբ, ավելի շատ կուտեք: Նույնը դեռևս ապացուցված չէ կանանց դեպքում, քանի որ այդ ուղղությամբ դեռ հետազոտություններ են ընթանում։
Ինչ է պարունակում գազավորված ըմպելիքը
Գազավորված ըմպելիքն իր մեջ պարունակում է սովորական ջուր, գումարած օդ, որոշ շշալցված սելցերներ և համային հավելումներ։ Պարունակում են նատրիում, բնական և արհեստական թթուներ, համային տեսականի, քաղցրացուցիչներ և այլ հավելումներ: Այս ամենը կարող է պարունակել թաքնված կալորիաներ և լրացուցիչ նատրիում:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս հավելումները կարող են ժամանակի ընթացքում խոռոչների և քաշի ավելացման պատճառ դառնալ, ուստի տարաների վրա ուշադիր կարդացե՛ք պիտակները:





Թողնել մեկնաբանություն