Մարզիկների և զբոսաշրջիկների ճիշտ սննդակարգ

https://eco.am/%d5%b4%d5%a1%d6%80%d5%a6%d5%ab%d5%af%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d6%87-%d5%a6%d5%a2%d5%b8%d5%bd%d5%a1%d5%b7%d6%80%d5%bb%d5%ab%d5%af%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b3%d5%ab%d5%b7%d5%bf-%d5%bd%d5%b6%d5%b6/

Մարզիկները` լարված մարզումների, իսկ զբոսաշրջիկները՝ արշավների ժամանակ ծախսում են մեծ քանակությամբ էներգիա։ Հետևաբար, նրանց սնունդը պետք է լինի բարձր կալորիական, բավարարի ռացիոնալ սննդի բոլոր պահանջները և համապատասխանի որոշակի պայմանների։

Eco.am-ը, հաշվի առնելով զբոսաշրջային ակտիվ շրջանը, իր ընթերցողներին ներկայացնում է զբոսաշրջիկների ու մարզիկների համար նախատեսված ճիշտ սննդակարգի մի քանի պայմաններ։

1․Սնունդը պետք է լինի դյուրամարս։

2․ Այն պետք է լինի բազմազան, վիտամիններով հարուստ։ C և B, ինչպես նաև որոշ այլ վիտամինների քանակը սննդում պետք է կրկնապատկվի և նույնիսկ եռապատկվի։ Նախապատվությունը պետք է տալ հեղուկ կամ շիլայանման սննդին։

3․ Մարզիկները մրցումներից անմիջապես առաջ պետք է օգտագործեն դյուրամարս աշխաջրեր՝ գլյուկոզա, ֆրուկտոզա և հասարակ շաքար, մրգահյութերի ձևով՝ լիմոնի կամ նարնջի հյութի հետ։

4․ Լարված  մարզման դեպքում պետք է ավելացնել հիմնական սննդանյութերի քանակ, այսինքն՝

Ա․ սպիտակուցների՝ մինչև 150-170 գրամ

Բ․ճարպերի՝ մինչև 100-120 գրամ

Գ․ ածխաջրերի՝ մինչև 650 գրամ։

Օրական ընդհանուր կալորիականությունը պետք է հասնի 4500-5200 կկալ։

5․ Անհրաժեշտ է մեծ քանակությամբ ուտել մրգեր և կաթնամթերքներ, միս, բայց միաժամանակ պետք է խուսափել մարսողական համակարգը մեծ քանակությամբ թաղանթանյութով ծանրաբեռնելուց։ Ճարպերի մի մասը պետք է ընդունել բուսական յուղի ձևով։

Լեռներում 7-8 ժամ անցկացնող զբոսաշրջիկները  օրական ծախսում են 4000-5000 կկալ, այդ դեպքում կորցնելով նաև զգալի քանակությամբ հեղուկ, հատկապես շոգ եղանակին։ Հետևաբար, նրանք բարձր կալորիական հատուկ սննդի կարիք ունեն, որը միաժամանակ պետք է լինի խտացրած և վիտամիններով ու սպիտներով հարուստ՝ մարմնի զանգվածի մեկ կիլոգրամին՝ մոտ 1,5 գրամ։

Ինչից պետք է կազմված լինի զբոսաշրջիկի սնունդը

Զբոսաշրջիկն իր ուսապարկում անհրաժեշտ սնունդը տեղավորելիս առաջին հերթին պետք է ներառի պանիր, երշիկ, միս և ձկան պահածոներ, խտացրած կաթ կամ կաթի փոշի, չորահացեր , շաքար, շոկոլադ, կոնֆետներ, մրգից մզվածքներ։  Բազմօրյա անցումների ժամանակ լավ է զբոսաշրջիկներին ապահովել տաք ճաշատեսակներով՝ կարտոֆիլով  կամ խյուսով, ինչպես  նաև տաք  թեյով  կամ սուրճով։  Շոգ եղանակին,  ծարավը  հագեցնելու համար, խորհուրդ է տրվում խմել քաղցրացած գազով ջուր կամ ուտել  բավականին աղի մի կտոր հաց՝ 5-10 գրամ։

Արշավների ժամանակ զբոսաշրջիկները  պետք է խուսափեն մեծ քանակությամբ ջուր խմելուց, ինչպես նաև պատահական աղբյուրների ջրերից։ Զբոսաշրջիկներին և մարզիկներին խորհուրդ է տրվում օգտագործել նաև տարբեր վիտամինավորված կոնֆետներ և վիտամինային պրեպարատներ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել