Բնական եղևնին կարող է պարունակել փոշի․ ինչպե՞ս անցկացնել տոնական օրերն առանց հիվանդանալու

https://eco.am/%d5%a2%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a5%d5%b2%d6%87%d5%b6%d5%ab%d5%b6-%d5%af%d5%a1%d6%80%d5%b8%d5%b2-%d5%a7-%d5%ba%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d5%af%d5%a5%d5%ac-%d6%83%d5%b8%d5%b7%d5%ab/

Նոր տարին երեխաների սիրելի տոներից է: Վստահ ենք, ծնողներին պետք կգան այն խորհուրդները, որոնք ներկայացնում է Մանկաբուժության թիվ 1 կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարինե Սիմոնյանը:

Եվ այսպես, ինչպե ՞ս անցկացնել տոնական օրերն առանց հիվանդանալու ռիսկերի

1․Եթե Ձեր երեխան ունի ալերգիա, հիշե՛ք, որ տոնածառը, ինչպես բնական, այնպես էլ արհեստական, կարող է նպաստել ալերգիայի սրացմանը։

2․Բնական եղևնին կարող է պարունակել փոշի, բորբոսներ, միջատներ, ցողված լինել վնասատուների դեմ պայքարի համար նախատեսված հեղուկով։

3․Խորհուրդ է տրվում լվանալ այդպիսի եղևնին տաք ջրով, չորացնել, հետո միայն տեղադրել և զարդարել։

4․Արհեստական եղևնիները ևս կարող են երեխայի մոտ ալերգիայի սրման պատճառ հանդիսանալ։ Դրանք նույնպես պետք է լվանալ, ինչը համեմատաբար ավելի հեշտ է, և հեռացնել եղևնու վրա նստած փոշին։

5․Բացի այդ, այդպիսի եղևնիները կարող են մշակված լինել հատուկ հոտավետ նյութերով, սոճու բույրով, որոնց նկատմամբ երեխան կարող է ալերգիա ունենալ։

6․Կարևոր է հիշել, որ ալերգիկ ռեակցիան կարող է դրսևորվել ոչ միայն մաշկի վրա ցանով, քորով, փռշտոցով և հազով, այլև կյանքին սպառնացող իրավիճակով՝ Կվինկեի այտուցի տեսքով։

7․Անհնար է ամեն ինչ կանխատեսել, այդ պատճառով ձեռքի տակ պետք է ունենալ բժշկի կողմից նշանակված հակահիստամինային դեղամիջոցներ, լավագույնը՝ հեղուկ վիճակում, քանի որ դեղն այդ վիճակում ավելի արագ է ներծծվում օրգանիզմի կողմից, ինչպես նաև համապատասխանում է և՛ երեխաներին, և՛ մեծահասակներին։

Մասնագետի խոսքով՝ խաղալիքների ընտրությանը ևս անհրաժեշտ է պատասխանատվությամբ մոտենալ։

Պրոֆեսոր Սիմոնյանը նախազգուշացնում է հատկապես խաղալիք զենք գնելու վերաբերյալ, քանի որ փամփուշտները կարող են ներթափանցել երեխայի աչքի մեջ կամ այլ լուրջ վնաս պատճառել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Էկո վարքագիծ՝ տան տոնական զարդարանքում

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով