Արտաքին պատճառներ, որոնք վնասում են մաշկը

https://eco.am/%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d6%84%d5%ab%d5%b6-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b3%d5%a1%d5%bc%d5%b6%d5%a5%d6%80-%d5%b8%d6%80%d5%b8%d5%b6%d6%84-%d5%be%d5%b6%d5%a1%d5%bd%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-%d5%b4%d5%a1/

Օրվա ընթացքում մի շարք հանգամանքներ, հատկապես մաշկի հետ անմիջական շփումը, կարող են մաշկի վնասման պատճառ հանդիսանալ։

Eco.am-ը ներկայացնում է մի քանի հանգամանքներ, որոնցից կարող եք հետևություն անել և խնամքով վերաբերվել սեփական մաշկին։

Մի շարք քիմական նյութեր

Թթուները, աղերը կարող են առաջացնել բշտիկներ, խոցեր, մաշկի բորբ՝ դերմատիտ, որոնք ուղեկցվում են քորով, այտուցով կամ ցավով՝ կախված վնասման աստիճանից։ Մաշկի հետ երկարատև շփման դեպքում, օրինակ արտադրության մեջ, մաշկային նման փոփոխություններ կարող են առաջացնել որոշ ցնդող նյութեր՝ բենզինը, ացետոնը և մյուս օրգանական լուծիչները։ Այն պահանջում է հիգիենիկ կանոնների խիստ պահպանում։

Շատ ցածր և բարձր ջերմաստիճան

Այս դեպքում առաջանում է կարմրություն, մաշկի վրա հայտնվում են կա՛մ բշտիկներ, կա՛մ նեկրոզներ՝ մաշկի մեռուկացում՝ խոցոտում։

Ճառագայթային էներգիա

Մաշկի վրա ուժեղ ներգործություն է թողնում ճառագայթային էներգիան։ Ուժեղ արևի՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների տակ երկարատև մնալը առաջացնում է բշտիկներ կամ մաշկի առավել ծանր այրվածք։

Սակայն, որոշ մարդիկ, հատկապես սպիտակ մաշկ ունեցող, այնքան զգայուն են արևի  նկատմամ, որ նույնիսկ դրա կարճատև ներգործության դեպքում, դեմքի և մարմնի վրա առաջանում են մաշկաբորբ և նույնիսկ արևային էներգիա։

Մանրէներ, սնկեր

Մաշկի ամբողջականությունը խախտող և զանազան հիվանդությունների ուղեկցող արտաքին գործոններին են պատկանում նաև մանրէները, սնկերը, խմորիչները։ Դրանց առաջացրած հիվանդությունները ոչ միայն հանգեցնում են մաշկի արտաքին տեսքի բացասական փոփոխմանը, այլև երբեմն լուրջ բարդությունների է հանգեցնում։ Դրանք կանխելու համար անհրաժեշտ է խստորեն պահպանել հիգիենիկ կանոնները։

Շոգեջեռուցում

Հատկապես դեմքի մաշկի վրա վնասակար ազդեցություն է թողնում բնակարանի և աշխատանքի վայրի՝ գրասենյակների, աշխատասենյակների, արտադրամասների չոր օդը՝ շոգեջեռուցման առկայության դեպքում։ Մաշկը երկարատև և խիստ չորանալուց պահպանելու համար անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել ոչ միայն հետևյալ վայրերի օդի, այլ նաև մաշկի խոնավացման ուղղությամբ։

Ի դեպ, ալկոհոլիզմը, թմրադեղամոլությունը, ծխելը անբարենպաստ են անդրադառնում մաշկի վրա։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել