Աշնան առաջին նշանները հանդիսանում են հողի մակերևույթին դիտվող ցրտահարությունները

https://eco.am/%d5%a1%d5%b7%d5%b6%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%ab%d5%b6-%d5%b6%d5%b7%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%ab%d5%bd%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6/

Հոկտեմբերին հյուսիսային կիսագնդում շարունակվում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար  փոքրանում է ցերեկվա  տևողությունը: Զգալիորեն պակասում է երկրի մակերևույթի կողմից ստացվող ջերմության քանակը: Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևեութաբանության և մոնիտորինգի կեմտրոնից տեղեկացավ, որ հոկտեմբերին միջին ամսական ջերմաստիճանը +7.9°C է և նախորդ ամսվա համեմատությամբ ցածր է 5°C-ով: Ամսվա ընթացքում դիտվում է ջերմաստիճանի աստիճանական նվազում, առաջին տասնօրյակում միջին տասնօրյակային ջերմաստիճանը կազմում է +9.8°C, երրորդում՝  +5.9°C:

Աշնան առաջին նշանները հանդիսանում են հողի մակերևույթին դիտվող ցրտահարությունները:  Ցրտահարություններ հողի մակերևույթին տարածքի մեծ մասում հնարավոր են արդեն ամսվա սկզբին, իսկ օդում՝ ամսվա վերջին: Հատկապես վտանգավոր են վաղ ցրտահարությունները տաք շրջանների համար, որտեղ ջերմաստիճանային ֆոնը դեռևս բարձր է:

Հոկտեմբերին ավելանում է տեղումների քանակը, այն հանդիսանում է տարեկան երկրորդ առավելագույնը՝ մայիսից հետո, ամսական տեղումների միջին  քանակը կազմում է 48մմ։

Հոկտեմբերին մառախուղների հաճախականությունը մի փոքր ավելանում է, հատկապես՝ Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան  լանջերին:

Քամու ռեժիմը հանրապետությունում սեպտեմբերի նկատմամբ էապես չի փոխվում, միայն որոշ չափով մեծանում է արևմտյան քամիների հաճախականությունը:

1․ Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +14…+15°C,

2․ Արարատի և Արմավիրի մարզերում՝ +14…+16°C,

3․ Կոտայքի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +14…+16°C, լեռնային շրջաններում՝ +8…+10°C,

4․ Շիրակի և Գեղարքունիքի մարզերում՝ +8…+10°C,

5․ Արագածոտնի լեռնային շրջաններում՝ +8…+10°C, նախալեռնային՝ +14…+16°C,

6․  Լոռու մարզում՝ +10…+12°C,

7․  Տավուշի մարզում՝ +11…+14°C,

8․ Վայոց ձորի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +14…+16°C, լեռնային շրջաններում` +8…+10°C,

9․  Սյունիքի հովտային շրջաններում՝ +15…+17°C, նախալեռնային շրջաններում` +10…+12°C,

10․ Արցախում կանխատեսվում է +15…+17°C։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով