Թեպետ, մեր առօրյան կախված է ջրից, սակայն, մարդկանց գիտակցության մեջ ջրի նշանակության կարևորությունը նվազել է: Ջուրը դարձել է սպառողական ապրանք, որը մենք հաճախ անտեսում ենք: Աշխարհի տարբեր շրջաններում ջրի հանդեպ վերաբերմունքը և նրա օգտագործման ձևերը տարբերվում են և կախված են մշակութային ավանդույթներից, տեղական սովորույթներից և հասարակական արժեքներից:
1973 թվականից, ՄԱԿ-ի որոշմամբ, մարտի 22-ը աշխարհում նշվում է ջրային պաշարների համաշխարհային օրը։ Նախաձեռնությունը նպատակաուղղված է համայն աշխարհի մարդկության ուշադրությունը հրավիրելու ջրի կենսական կարևորության, օգտակարության, ջրային ռեսուրսների օգտագործման, պահպանման, ինչպես նաև շրջակա միջավայրի աղտոտված ջուրը առողջության և գոյատևման համար տնտեսապես մաքուր և անվտանգ դարձնելու խնդիրներին:
Կարևոր է իմանալ
Ջուրը զբաղեցնում է Երկրի մակերևույթի 2/3-ը (361 մլն քառ. կմ), իսկ 1/3 մասը (149 մլն քառ. կմ)` ցամաքը: Երկրագնդի ջրային զանգվածի մեծ մասն աղի է և օգտագործման համար ոչ պիտանի, իսկ քաղցրահամ ջրի պաշարները սպառվում են` աստիճանաբար ստանալով ռազմավարական կարևոր նշանակություն:
Ըստ միջազգային փորձագետների՝ 21-րդ դարի ամենասուր խնդիրներից մեկը երկրի վրա լինելու է ջրի սակավությունը: Նրանց խոսքերով` 2025-2030 թվականներին աշխարհի բնակչության 2/3-ը (մոտ 3,2 միլիարդ մարդ) տառապելու է ջրի պակասից: Գիտնականները միաժամանակ հավաստել են, որ 20 տարի անց քաղցրահամ ջուրը երկրագնդի վրա լինելու է ավելի թանկ, քան նավթը։
18 Հետաքրքիր փաստ ջրի մասին
Թվում է, թե ջրի մասին ամեն ինչ գիտենք, բայց դեռ կան փաստեր, որոնք Ձեզ հաստատ կզարմացնեն։
1․ Ջուրը ծածկում է Երկիր մոլորակի 70 տոկոսը, սակայն, դրա հետ միաժամանակ, հսկայական պաշարներից միայն 3 տոկոսն են պիտանի խմելու համար։
2․ Տաք ջուրն ավելի արագ է սառույցի վերածվում, քան սառը ջուրը, սակայն գիտնականները մինչ օրս չեն կարողանում բացատրել, թե ինչու։
3․ Ջուրը հիշողություն ունի։ Գիտնականներն ապացուցել են, որ ջրի մոլեկուլյար կազմությունը թույլ է տալիս հիշել այն ամենն ինչ տեղի է ունենում շրջակա միջավայրում։ Այս հետաքրքիր երևույթը գիտնականներն անվանում են «ջրային հիշողություն»։
4․ Ամեն տարի, ամբողջ աշխարհում մոտ 4 միլիոն մարդ մահանում է ջրի միջոցով փոխանցվող հիվանդություններից:
5․ Մարդն իր կյանքի ընթացքում խմում է 35 տոննա ջուր։ Այս առումով թթվածնից հետո ջուրն ամենապահանջվածն է մարդկանց համար։
6․ Շուրջ մեկ միլիարդ մարդ երազում է մաքուր ջուր խմելու ու ջրից հագենալու մասին։ Աշխարհում կան տարածքներ, որոնց համար ջրի առկայությունն ուղղակի երազանք է։
7․ Վերջին 50 տարիների ընթացքում շուրջ 507 կոնֆիլիկտ սկսվել է հենց ջրի պատճառով, որոնցից 21-ն ավարտվել է ռազմական գործողություններով։
8․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով աշխարհում ամենամաքուր ջուրն ունի Ֆինլանդիան, իսկ նրան հաջորդում են Կանադան ու Նոր Զելանդիան։
9․ Յուրաքանչյուր մայրցամաք ունի իր «մեռած գետը», որը ոչ մի տեսակի օգտագործման համար պիտանի չէ։
10․ Մինչև 2050 թվականը ջրի թթվայնությունը կավելանա 150 տոկոսով, որը համաշխարհային նոր աղետի պատճառ կարող է դառնալ։
11․ Համաշխարհային օվկիանոսում շուրջ 260 միլիոն տոննա պլաստմասե աղբ կա, որն աղտոտում է ոչ միայն ջրային միջավայրն, այլ նաև նպաստում է զամաքային միջավայրի աղետների։
12․ Աղտոտված ստորջրյա ջրերը հնարավոր է մաքրել հազարամյակների ընթացքում միայն, ուստի սա է պատճառը, որ ջրի աղտոտման խնդիրը չափազանց կարևոր ու արդիական պիտի լինի մեզ համար։
13․ Երկրագնդի վրա ջրի ընդհանուր ծավալը կազմում է մոտ 1 500 000 000 քառակուսի կիլոմետր:
14․ Ամբողջ աշխարհում ջրի միայն 1.1% է պիտանի խմելու համար այն տեսքով, որով նա գտնվում է բնության մեջ:
15․ Հետազոտությունները ցույց են տվել, որ մթնոլորտում ավելի շատ քաղցրահամ ջուր կա, քան ամբողջ աշխարհի քաղցրահամ գետերի ջրերը իրար հետ վերցված: Մոլորակի ջրերի 3%-ը քաղցրահամ է, 97%-ը՝ աղի։
16․ Մեկ ավտոմեքենայի արտադրության համար ծախսվում է ավելի քան 177 հազար լիտր ջուր:
17․ Կովը 1 լիտր կաթ տալու համար պետք է խմի 5 լիտր ջուր:
18․Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ ձայնը ջրում ավելի արագ է տարածվում, քան օդում:
Ջրի բուժիչ հատկությունները
Մաքուր ջուրն ունի բուժիչ հատկություններ։ Ըստ հետազոտողների, այն մարդիկ, ովքեր օրական գոնե 6 բաժակ ջուր են խմում, ավելի առողջ սիրտ են ունենում։ Ուստի լավ կլինի օրը սկսել և ավարտել մեկ գավաթ ջուր ըմպելով։
1․ Ջուրը նշանակալիորեն ամրացնում է իմունիտետը։ Օրվա ընթացքում 2 լիտր ջրի օգտագործումը կօգնի խուսափել շատ հիվանդություններից։
2․ Առավոտյան մեկ բաժակ ջուրը աղիների պատերը մաքրում է թույներից և շլակներից, ինչի շնորհիվ սնունդը սկսում է ավելի լավ յուրացվել։
3․ Ուտելուց 30 րոպե առաջ մեկ բաժակ ջուր խմելն օգնում է իջեցնել արյան ճնշումը։
4․ Ջրի գրագետ օգտագործումը՝ մաշկը դարձնում է մաքուր և հաղորդում ներքին փայլ։
5․ Ջրի օգտակար հատկությունները խթանում են ճարպերի այրման գործընթացները։ Ավելին՝ նիհարելու համար հարկավոր է խմել բավարար քանակով ջուր։
6․ Ջուրն օգնում է բուժել մի շարք հիվանդություններ, այդ թվում ՝ գլխացավ, աղիների դիսբակտերիոզ, կոկորդի և երիկամների հիվանդություններ, արթրիտ, ասթմա, լեյկոզ, կպումներ, փորկապություն և այլն։
7․ Ջուրը վերացնում է սթրեսը, լարվածությունը և քրոնիկ հոգնածությունը։ Այն օրգանիզմին լիցքավորում է էներգիայով և առույգությամբ։
8․ Քաղցած ժամանակ մեկ բաժակ ջուրը բարերա ազդեցություն ունի արյան շրջանառության վրա։ Այն արագացնում է բջիջների նորացման գործընթացը և արյունը սկսում է ավելի արագ շրջանառություն կատարել։
9․ Եթե ջրային բալանսը պահպանվում է պատշաճ կերպով, ապա օրգանները ճիշտ են գործում, որի շնորհիվ փոխում է մարդու արտաքին տեսքը։
10․ Քնելուց մեկ բաժակ ջուր խմելը օգնում է խուսափել ինսուլտից։





Թողնել մեկնաբանություն