Իսլանդիայի Ռեյկյանես թերակղզու վրա գտնվող Ֆագրադալսֆյադլ հրաբուխը, 800 տարվա դադարից հետո, օրերս կրկին ժայթքել է: Հրաբխի ժայթքումը տեսանկարահանել են ուղղաթիռով և տեսանյութը հրապարակել Իսլանդիայի օդերևութաբանական բյուրոյի ֆեյսբուքյան էջում։
Կադրերում երևում է խառնարանից դուրս հորդող ծուխն ու լավան, որը լեռան լանջերով հոսում է տարբեր ուղղություններով։ Ժայթքման վայրում 500-750 մետր երկարությամբ ճեղքվածք է առաջացել, որտեղից շուրջ 100 մետր բարձրությամբ լավայի շատրվաններ են դուրս գալիս:
Իսլանդիայում գործող միակ միջազգային՝ Կեբլավիկ օդանավակայանից բոլոր չվերթները չեղարկվել են: Սակայն, բնակչության տարհանում չի իրականացվել, քանի որ լեռը գտնվում է խոշոր մայրուղիներից և բնակավայրերից անվտանգ հեռավորության վրա։
Ռեյկյանես թերակղզու վրա գտնվող Ֆագրադալսֆյադլ հրաբխի ժայթքման բացառիկ կադրերը՝ կարող եք դիտել տեսանյութում․






Թողնել մեկնաբանություն