Մայիսի 31-ը ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Ամեն տարի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ծխախոտի օգտագործման հետ կապված հիշեցնում է առողջության ռիսկերի մասին և քարոզում դրա գործածման կրճատմանն ուղղված միջոցներ: ՀՀ-ն այս պայքարին միացել է դեռևս 2004 թվականից, որից հետո ընդունվել է. «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքը, որով արգելվում է ծխելը հանրային տրանսպորտում, առողջապահական, կրթական, մշակութային վայրերում:
ՀՀ Առողջապահության նախարարությունը 13 տարի անց՝ 2017 թվականին, մշակեց ծրագիր, որը նախատեսում էր բավականին կոշտ օրենսդրական փոփոխություններ՝ թե՛ գովազդի, թե՛ հասարակական վայրերում ծխելու հետ կապված:
Չնայաց բոլորն են գիտակցում ծխախոտի վատ ներգործության մասին, միևնույն է ՝ իրենց արդարեցնում են թե՝ վատ պայմաններն ու նյարդային իրավիճակն է ստիպում ծխել, իսկ արդյունքը՝ կախվածությունն է, կամ ինչպես ասում են՝ սովորություն է դարձել:
Փորձենք ներկայացնել, թե ինչ ազդեցություն է թողնում այդ չարաբաստիկ սովորությունը մարդու օրգանիզմի վրա:
Պարզվում է, հիմնականում, ծխախոտի ազդեցությունը՝ մարդու առողջության վրա, պայմանավորված է ծխախոտի մեջ մարդու օրգանիզմի համար վնասակար ազդեցություն ունեցող նիկոտինի պարունակությամբ, որը այն օգտագործողի մոտ առաջացնում է հոգեբանական, հետագայում նաև կենսաբանական կախվածություն:
Ծխելը ձախողակ լինելու գնահատականն է: Ուստի, եթե ցանականում եք լինել հաջողակ և չլինել ծխախոտի ստրուկը՝ պարզապես հստակ և վճռական որոշում կայացրեք՝ այլևս մի՛ ծխեք: Այդպիսով կփաստեք սերը՝ ձեր անձի և դիմացինի նկատմամբ:
Մանրամասները՝ ռեպորտաժում․






Թողնել մեկնաբանություն